Վատիկանը խիստ քննադատության է ենթարկել գենդերային ինքնության կոնցեպցիան
ԼԳԲՏ համայնքի պաշտպանները դատապարտել են կաթոլիկ կրթության կոնգրեգացիայի զեկույցը, որում Վատիկանը խստորեն քննադատում է գենդերային ինքնության կոնցեպցիան: Այս փաստաթուղթն ուսումնական ուղեցույց է նրանց համար, ովքեր աշխատում են երեխաների հետ: Այն կազմված է շուրջ երեսուն էջից ու կոչվում է «Նա ստեղծեց նրանց կին և տղամարդ»: Այս մասին գրում է euronews-ը։
Զեկույցը պնդում է, որ ժամանակակից գենդերային տեսությունները շեղվում են բնությունից և փոխարենը շարժվում են մարդկային զգացմունքների հիման վրա բացարձակ ընտրություն ուղղությամբ։
NBC-ի վերլուծաբան Դեբորա Լյուբովը նշում է, որ այս փաստաթուղթը հետաքրքիր է, որում հստակ ասում է, որ Վատիկանը կարևոր խնդիր է համարում կենսաբանական տարբերությունների վերացումը, որը հարված է ընտանեկան արժեքներին:
«Զեկույցում օգտագործվում է բավականին կոպիտ լեզու, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏ անձանց։ Ամեն դեպքում, այս զեկույցը մեծ հիասթափություն էր բազմաթիվ մարդկանց համար, ովքեր հուսով են, որ մոտեցումը կլինի ավելի ընդգրկուն»,-ասել է Դեբորա Լյուբովը։
Զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ միասեռականները նշում են իրենց «հպարտության ամիսը»: Նրանց ներկայացուցիչները նշում են, որ փաստաթուղթը խրախուսում է ատելություն ու ֆանատիզմ:
Գենդերային պատկանելիությունը, ըստ ձեռնարկի, պետք է որոշվի ոչ թե մարդու, այլ Աստծո կողմից, և կրթական հաստատությունները պետք է սրանով առաջնորդվեն։
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը նշում է, որ երեխաները ու երիտասարդները պետք է հարգեն բոլոր մարդկանց, և ոչ ոք չպետք է տուժի ծաղրանքից ու խտրականությունից: