Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:00 Աշխարհում
Չեխիայի Լիդիցե քաղաքի կերպարվեստի մանկական միջազգային 48-րդ ցուցահանդեսի գրանցման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է

Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվող կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսը ստեղծվել է ի հիշատակ 1942 թվականին Լիդիցե քաղաքի, ինչպես նաև այլ պատերազմների ժամանակ զոհված երեխաների: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 երկիր, ներկայացվում են շուրջ 25000 աշխատանքներ: 2020 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ անցկացվող այս ցուցահանդեսի համար ընտրվել է «Լանդշաֆտ» խորագիրը: Կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ, անհատներ կամ դպրոցներ: Ցուցահանդեսին կարող են ներկայացվել նկարներ, լուսանկարներ, տպագրական նյութեր, ֆիլմեր և քանդակներ:
Հայտարարություն

 

19:16 Հայաստան
Մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա

Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:20 Աշխարհում
Բրյուսելում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը,

որը կազմակերպվել է ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ: Համաժողովը բացել է ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մ. Քրիստիդեսը: Իր ելույթում Ա. Քոչարյանը կարևորել է Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

17:40 Աշխարհում
Բելառուսում ՀՀ դեսպան Ա. Ղևոնդյանը և Բելառուսի ԱԺ Հանրապետության խորհրդի միջազգային հարցերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Ռախմանովը քննարկել են

հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ընթացքն ու հետագա զարգացման հեռանկարը՝ մասնավորապես միջխորհրդարանական հարթության շրջանակներում։ Դիտարկվել են բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում, ինչպես նաև համապատասխան կառույցների շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:00 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը գերազանց են գնահատել հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում ևս արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել այդ ոլորտում երեք բարեկամ երկրների համագործակցության ձևաչափի վերականգնման և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:33 Աշխարհում
52 երկրի շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լ. Շուշանյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Երեք տարին մեկ անցկավող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման և ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
 

16:06 Հայաստան
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջանկյալ տարածքի զննությամբ հայտնաբերել են փաթեթ,

որում եղել են 4.2 գր ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, 1,1 գր ընդհանուր քաշով սև, կոշտ զանգվածներ, 0.4 գր ընդհանուր քաշով դեղնավուն զանգված, «PGN 300» գրառմամբ 7 դեղապատիճ, «B 8» գրառմամբ 1,5 դեղահաբ և ներարկիչի 4 ասեղ: Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

15:30 Հայաստան
Հունիսի 18-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանը և Ղազախստանի Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ն. Նիգմատուլինը փաստել են,

որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ընդլայնմանը, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում համատեղ աշխատանքի հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:30 Հայաստան
Հունիսի 20-ին Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված բարեգործական համերգ՝

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ։ Ծրագրում՝ «Կոմիտաս. Տասը հայտնություն»։ Համերգի ամբողջ հասույթը կփոխանցվի ԵՊԲՀ-ի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձի ֆինանսական աջակցությանը։ Սկիզբը՝ 19:00- ին:
Երևանի պետական բժշկական համալսարան

14:16 Հայաստան
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հունիսի 18-ին ներկայացրել են Արաքս Դավթյանի երկացանկի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչել են Ստրադելլայի, Պուչինիի, Չայկովսկու, Վիվալդիի, Կանաչյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

14:04 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

Նախագծի կազմակերպիչն է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը: «Քույր-դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, որը կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13:53 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը քննարկել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին,

բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։ ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

13:40 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի

«2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

 

 

13:25 Հայաստան
Առաջին անգամ Հայաստանում համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Համերգը կկայանա հունիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

13:12 Հայաստան
Մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

Այն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի մեկնարկը տրվում է հունիսի 19-ին միանգամից մի քանի՝ Երևան, Վանաձոր, Կապան, Գավառ, Քասախ քաղաքներում և կեզրափակվի հունիսի 27-ին: 
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11:47 Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են աշխատողների իրավունքները, գործատուների պարտականությունները, իրավական պաշտպանության մեխանիզմները, ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Ուղեցույցն՝ այստեղ։

10:51 Աշխարհում
ՈւԵՖԱ- ի նախկին նախագահ Պլատինին ազատ է արձակվել կալանքից

Նա կասկածվում է 2022 թ.Աշխարհի գավաթի խաղարերը Կատարում անցկացնելու՝ ՖԻՖԱ-ի վիճահարույց որոշմանը ներգրավվելու մեջ։

19:31 Հայաստան
2019 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր,

որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 2 հազար 974 ՍՊԸ, որը 2018 թվականի հունվար մայիսի համեմատ ավելի է 941-ով:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

19:16 Հայաստան
ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18-ի դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։
Աղբյուր՝ mtad.am

18:45 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է ՀՀ- ում Գերմանիայի դեսպան Մ. Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Հայրապետն անդրադարձ է կատարել հայ-գերմանական հարաբերությունների զորացման գործում ներդրվող ջանքերին, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմին: Իր հերթին դեսպանը նշել է, որ տպավորված է Հայաստանով և նրա հարուստ մշակույթով: Պրն. Քիսլերը իր շնորհակալությունն է հայտնել Հայրապետին գործակցության համար` գոհունակությամբ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում Գերմանիայից ժամանած բազում պատվիրակություններ է առաջնորդել Մայր Աթոռ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

18:17 Հայաստան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, որը թաքցված է եղել սրբիչի մեջ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

18:14 Արցախ
Տեղի են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով

18:01 Հայաստան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ա. Վանեցյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Ի. Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը  համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական թիվը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}