Ֆրանսահայ երգիչ Դան Ղարիբյանը կժամանի Հայաստան
Դան Ղարիբյանը, ով հայ հանրության շրջանում հատկապես հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ ֆրանսիացի զինվորական երգիչ Ժերեմի Դելվերի կողմից «Հայկական վալսը» ստեղծագործության հնչելուց հետո, որի հեղինակն հենց ինքն է, Հայաստան կժամանի։
Դան Ղարիբյանն իր խմբի՝ «Dan Gharibian Trio»-ի հետ միասին համերգ կունենա Երևանում՝ հունիսի 21-ին՝ ժամը 18.30-ից սկսած, Սիրահարների այգու Բողոսյան ամֆիթատրոնում: Մուտքն ազատ է։
Կհնչեն երգեր ֆրանսիական երաժշտության երգացանկից, գնչուական բալլադներ, Երևանին, Սալոնիկին և Օդեսային նվիրված երգեր՝ գրավիչ ձայնով կիթառահար Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ:
Այս տոնը հայ հանդիսատեսին պարգևել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը՝ հունիաի 21-ին նշվող «Fête de la Musique»-ը (Երաժշտության տոն) ամենամյա փառատոնի կապակցությամբ, որը նշվում է 1982 թ.-ից։
Հարակից հրապարակումներ`
- Դեն Ղարիբյան․ «Հայկական վալսը» շուտով կհնչի նոր կատարմամբ
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները