Քաղաքական 14:41 13/06/2019 Հայաստան

«Իմ քայլը» պատգամավորի հետընթաց քայլը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նա առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, պատժել տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Panorama.am-ի հետ զրուցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նման նախագիծն անթույլատրելի է համարում, հետընթաց քայլ։

«Վաղուց անցել ենք, հաղթահարել ենք այդ փուլը, հիմա նորից վերադարձ է նախորդ կարգավորումներին, ինչի դեմ անընդհատ պայքարել ենք։ Հիմա ոնց որ այդ մարդիկ նոր են հայտնագործել։ Չեմ հասկանում այդ թեման։ Անթույլատրելի է, անհարիր մեդիազարգացումներին, ազատ արտահայտման զարգացումներին, նույնիսկ առկա կարգավորումներին։ Հետընթաց է»,- ասաց նա։

Շ. Դոյդոյանի խոսքով, ցանկացած նպատակ, ինչ էլ հետապնդի այդ նախագիծը, անթույլատրելի է. «Ամեն ինչ պետք է անել, որ նման նախագծերի մասին ընդհանրապես  խոսք չգնա, նման թեմաներ չքննարկվեն մեր հանրույթում։ Իզուր հետընթաց թեմաների վրա էներգիա ենք ծախսում, անիմաստ ժամանակ ենք ծախսում։ Պետք է առաջավոր մտքերը քննարկեինք, մտածեինք, որը որտեղ պետք է իրացնենք, որ ավելի զարգացում լինի, հիմա մտածում ենք՝ ինչպես անենք, որ հանկարծ այդ վատ բաները կյանքի չկոչվեն, էլի մի բան չխախտվի»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահը նշեց, որ մեդիաոլորտի առաջնահերթությունները լուծելու փոխարեն արթնացնում են տարիներ առաջ մոռացված կարգավորումները։

«Չեմ հասկանում՝ նստում-նստում մտածում են, ոնց անեն ավելի բարդացնե՞ն։  Ավելի լավ չի  նախ քննարկել, թե որոնք ենք մեդիաոլորտի առաջնահերթությունները, դրանք լուծելու համար ինչ իրավական կարգավորումներ են անհրաժեշտ ու փորձեն իրենց ջանքերն ուղղորդել այդ առաջնահերթությունների բավարարմանը, ոչ թե անիմաստ, տասնամյակներ առաջ մոռացված կարգավորումները նորից արթանացնել»,- ասաց Շ. Դոյդոյանը։

Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի խոսքով, հերթական օրինակն է, մեկը մեկի հետևից բացահայտվում են կոնկրետ «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորների ոչ կեմպետենտությունը։

«Նման նախագիծ առաջադրելն ինքնին շատ խոսուն է։ Վստահ եմ, որ այս նախագիծը կենսունակ չի լինելու, բայց միայն այն հանգամանքը, որ պատգամավորը նման նախաձեռնությամբ է  հանդես գալիս, նշանակում է, որ պատգամավորը չի պատկերացնում ժամանակակից իրավական պետություններում առկա խնդիրները»,- ասաց նա։

Ռ. Մելիքյանի խոսքով, Հայաստանում եղել է իրավիճակ, երբ զրպարտությունը, վիրավորանք առհասարակ բոլորի նկատմամբ քրեականացված է եղել։

«Առավել ևս նույն «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը իր ղեկավարով  ամեն ջանք գործադրում է դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Եթե ունենանք  այս երկու գործոնների հանրագումարը, կտեսնենք, որ դրա արդյունքում մարդիկ կվախենան քննադատել գործող իշխանությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող է նրանց քննադատությունը դիտվի որպես վիրավորանք։ Շատ սուբյեկտիվ երևույթ է վիրավորանքը»,- ասաց Ռ. Մելիքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
«Ֆրեսկո»-ն կմեկնարկի «Բարձունքի հատակից» ֆիլմով
Օգոստոսի 23-ից օգոստոսի 30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:...
Աղբյուր` Panorama.am
20:18
Իտալիայում կառավարության հրաժարականը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը՝  հանձնարարելով նրան շարունակել կատարել...
Աղբյուր` Panorama.am
20:02
Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը` Ռուսաստանին հրավիրել 2020թ․-ին ԱՄՆ-ում անցկացվելիք G7...
Աղբյուր` Panorama.am
19:49
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող...
Աղբյուր` Panorama.am
19:34
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա
Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել  է չայցելել...
Աղբյուր` Panorama.am
19:20
Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում գլխավոր դերերը կկատարեն:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր. Սվիտալսկի
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ։
Աղբյուր` Panorama.am
19:09
Վաղը ցերեկը Գավառի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալումյան. Բողոքարկվել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աշխարհը կանգնած է ջրի որակի անտեսանելի ճգնաժամի առջև. ՀԲ զեկույց
Համաշխարհային Բանկը երեկ հրապարակել է «Ջրի որակի անտեսանելի ճգնաժամ» զեկույցը, համաձայն որի՝ ամբողջ աշխարհում կեղտաջրերի 80%-ը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Մեկ օրում հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Փաստաբան Նազելի Վարդանյանը՝ Գնդեվազի հողերի վաճառքի մասին
Շատ կարևոր է, որ փաստաբանն անդրադարձավ այս կնճռոտ հարցին ևս։
Աղբյուր` Panorama.am
18:17
Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը
Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու...
Աղբյուր` Panorama.am
18:06
ՃՏՊ-ից տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ
Օգոստոսի 21-ին, ժամը 09:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:55
Քաղաքի հորիզոնը
Թերևս կուզեինք նկարը կոչել՝ օրվա կադր, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ նույնը բանը դեռ շարունակվելու է մյուս օրերում էլ։ Աղտոտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Զախարովան գնահատել է Ռուսաստանի՝ G8-ին վերադառնալու հնարավորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է G8-ն վերադառնալու Ռուսաստանի հնարավորության մասին: Այս մասին գրել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Կրկի՞ն TRiUMPh, կամ արդյոք Թրամփը կվերընտրվի 2020 թվականին
2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան ամենահայտնի ԶԼՄ-ները ակտիվորեն ներարկում էին Ամերիկայի պատմության մեջ առաջին կին...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիայի ինքնավարությունն իրենց անժամկետ տալու դիմաց Դանիայի կառավարությանը...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ջրվեժում երկու տղամարդու դանակահարության դեպքով մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
Լոս Անջելեսի օպերան հայտարարել է՝ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլասիդո...
Աղբյուր` Panorama.am
17:14
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Քննարկվել են Արցախում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Վարչապետի պարզաբանումը՝ ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ թե ինչու է...
Աղբյուր` Panorama.am
17:01
Փլուզում Սարի թաղում
Օգոստոսի 20-ին, ժամը 17:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 1-ին շարքի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երկրի ողջ քաղաքական համակարգի ավերված և ոչ օրգանական պատկերը ստանում է իր կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամիս առաջ ,երբ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հիմա հերթը «Իմ քայլը» դաշինքինն ու անձամբ Նիկոլ Փաշինյանինն է. Արթուր Ղազինյան
Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին որոշումը ունի բացառապես քաղաքական բնույթ, իսկ այդ որոշումն ընդունելու բացառիկ իրավասությունը...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
16:34
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք
Oգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Արման Վարդանյան․ Հայաստանում կբացվի կանադական YEDI ինստիտուտի կամպուսը
YEDI-ն, որը կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}