Հասարակություն 13:19 13/06/2019 Հայաստան

Պատասխանատվության բարդման էստաֆետ

Արդեն մեկ տարի ասում ենք՝ Փաշինյանը զոմբիացրել է 884 864 հայաստանցու  և ընտրություններում ստացել է նրանց ձայները։ Այսինքն՝ համարում ենք նրան մեծն պոպուլիստ ու մանիպուլյատոր։ Բայց եթե մի փոքր այլ  դիտանկյունով նայենք՝  ամենաիսկական զոմբին ինքն է ։ Տեսեք, ի՜նչ լավ է քանդում իր հայրենիքը։ Ախր, ոչ մի խելամիտ քաղաքացի սեփական կամքով այսքան թշնամաբար չի  վերաբերվի իր երկրին, եթե զոմբիացված չլինի։ Ավելին, դատելով նրա  արդեն սովորական դարձած  հակասականությունից՝ խոսքի, գործի,  նախապատվությունների և այլնի, ակամա միտք է ծագում, որ նրա ներաշխարհի վրա ազդեցություն է գործվում ոչ միայն մեկ  կենտրոնից։ Նպատակն իհարկե մեկն է՝ կործանելՀայաստանը,  պարզապես տարբեր են ճանապարներն ու մեթոդներն։ Եթե որևէ մեկը կհանդգնի ինձ մեղադրել վարչապետի աթոռը զբաղեցրած անձին վիրավորելու համար, ապա պետք է ասեմ, որ ընտրում եմ ամենից մեղմ բնորոշումները Հայաստանն  ու Արցախը գիտակցաբար պառակտողի և թուլացնողի, հանրության մեջ երկպառակություն սերմանողի և այն հետևողականորեն  խորացնողի, Հայաստանը  Սորոսի ու չգիտեմ էլ ում  պարտադրած  հայեցակարգ-ճանապարհային քարտեզներով տանողի նկատմամբ։ 

Նշված կետերից կոնկրետ մեկի՝ հայաստանցի -ղարաբաղցի   բաժանման դեպքում զոմբիացնողի անձը կասկած չի հարուցում։ Նա  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանն է, ով 1997-ի սեպտեմբերին հրապարակ նետեց խայտառակ այն թեզը՝  «որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել տնտեսական զարգացման մեջ, որ երկիրն ապագա չունի» (Ռ․Քոչարյան, «Կյանք և ազատություն», էջ 274): Այդ ժամանակ թվում էր, թե «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» արտահայտությունն ընդամենը լրագրողի  հարցի գեղարվեստորեն պատասխան էր։ Դժվար էր կանխատեսել, թե ինչ  հետևողականությամբ է տասնամյա ինքնամեկուսացման շրջանում այդ թույնը  ներարկվելու հանրության մշտադժգոհ շերտի շրջանում։ Ինչպե՞ս  և ինչո՞ւ չզգացինք բեկումնային այն պահը, երբ ժողովրդի գիտակցության մեջ  արցախյան ազատամարտում հաղթած ղարաբաղցին դարձավ Հայաստանը «հաստահարող» ղարաբաղցի։ Կատարվեց դա մեր աչքի առաջ, բայց քանի որ պետական մակարդակով Հայաստան-Արցախ կապն իրոք ամուր ու անխաթար էր, բաժանումը մնում էր  կենցաղային փոխհարաբերությունների դաշտում։ 

Ապրիլյան քառօրյան ցույց տվեց այդ մտայնության մակերսայնությունը, որովհետև հաղթանակը հայինն էր՝ առանց գյումրեցի-երևանցի-արցախցի տարանջատման։ Դրանից հետո թվում էր, թե արդեն  հայկական սովորական տեղայնասիրության դաշտում է գտնվում հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, ճիշտ ինչպես գյումրեցի-վանաձորցի, ապարանցի-երևանցի, կապանցի-գորիսեցի․․․ Թվում էր՝ այդպես էլ կմնար։ Բայց չէ՛, ժամանակը ցույց տվեց, որ 2018-ի  հեղաշրջման ծածուկ նպատակներից մեկն էլ հայկական երկու պետություններն իրարից բաժանելն է։ Փաշինյանի և իր իշխանության կողմից ավելի կոշտ դրսևորումներ ստացած  հայաստանցի-ղարաբաղցի պառակտման լևոնական բանաձևը տխուր արդյունքներ է տալիս՝ ազգային համընդհանուր պառակտման միտումներով։ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում շանտաժի լեզվով խոսել արցախյան իշխանությունների հետ, որոնց  դեպքում հանգիստ կարող ենք  օգտագործել  քաղաքական էլիտա բնորոշումը,  ի տարբերություն իր թիմի ու կուսակիցների, որոնց երկու կյանք էլ չի բավականացնի պետության շահ հասկացությունն ըմբռնելու համար։

Հայաստանի իշխանությունների կողմից  անհարգալից բազմաթիվ դրսևորումներից անդադառնանք միայն մեկին։ Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը  հիմք ընդունելով  Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ փոխեց Արցախի առաջին  և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը․․․

Այսքա՜ն նախագահ մեկ վայրում, և տղամարդկային, մարտական ընկերության իրական հաստատում։  Ողջամիտ որևէ մեկը վայրկյան անգամ չի կասկածի, որ Քոչարյանը կարող է գետնով տալ իր ու իր ընկերների պատիվը և խոչընդոտել  անգամ կարած-կարկատած  այս քրեական գործին։

Բայց չէ՜, պարզվում է, որ կա ոչ թե սահմանադրությամբ, այլ ռիսկերի գնահատման կենտրոնի «եթե»-ներով առաջնորդվող ՀՀ դատախազություն, որը վերին կամք-կապրիզին դեմ գնալու ուժ չունենալով ՝ կասկածի տակ է դնում երեք նախագահների խոսքը, և օրենքի խախտումներով բողոքարկում է վճիռը։  Բողոքարկման իրավական անթույլատրելիությունը մանրամասն պարզաբանել են  Ռ․Քոչարյանի  փաստաբանները, որոնց բարձր պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չեն դնում անգամ նրանց ընդդիմախոսները։ Կա նաև այս բողոքարկման բարոյական տաբուն, որը հաշվի չառան դատախազները՝ Արթուր Դավթյանի գլխավորությամբ։ Արցախի երկու նախագահները պատահական անձինք չեն, նրանց միասնական երաշխավորությունն էլ սոսկ երկու քաղաքացու  ստորագրություն չի․․․ մի ամբողջ պետություն է երաշխավոր կանգնում հանիրավի զրպարտված իր հերոսին։ Աշխարհում քանի՞  նման դեպք գիտեն սեփական փոքրոգության նեղլիկ դիտանցքից երևույթներն ընկալող մարդիկ, տվյալ դեպքում Փաշինյան Նիկոլը  և  Դավթյան Արթուրը։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն նրանք  չվստահել Արցախի գործող ու նախկին նախագահներին՝  չհարգելով նրանց  գրավոր երաշխավորագիրը, ի՞նչ բարոյական իրավունք ունեն չհարգել  ԼՂՀ  առաջին և ՀՀ երկրորդ նախագահին՝ չվստահելով նրա պարկեշտությանն ու խոսքի ուժին․․․ Միայն  ապազգային մտածողություն ունեցողն է ընդունակ սրան։ 

Իսկ  գլխավոր դատախազը չի՞ մտածում, որ վարչապետը  հանգիստ կարող է հետ կանգնել իր հրահանգներից, ինչպես օրինակ հունիսի 12-ի դատական  նիստում իր ներկայացուցչի միջոցով՝ պահին ձեռնտու  ձևով մեկնաբանեց իր խոսքերը (Ռ․Քոչարյանն ընդդեմ Ն․Փաշինյանի նիստում)։  Ով չգիտե, որ անգամ երեք  րոպեանոց  ելույթում է միանգամայն հակասական  խոսքեր հնչեցնում վարչապետը։ Դատախազն էլ անկասկած գիտե, բայց երևի  մտածում է, որ ինքն ապահովագրված է «քցված լինելուց»։ Ժամանակը ցույց կտա։ Ասենք  դատախազն էլ իր հերթին պատասխանատվությունը փոխանցեց դատավոր Արմեն Դանիելյանին։ Եվ հիմա դատավորի   խղճին է թողնված  օրենքին հակասող հրահանգի և Հայաստան-Արցախ միասնությունը հաստատող  երաշխավորագրի միջև ընտրություն կատարելու պատասխանատվությունը։  Վաղուց արդեն պարզ է, որ կալանքի հետ կապված այս հերթական բողոքը  մեկ հոգու հիվանդագին կապրիզների շարքից  է, և շատ քիչ առնչություններ ունի օրենք-օրինականության  հետ։ Հիմա  ի՞ նչ կնախընտրի դատավոր Դանիելյանը՝  կայրի  Հայաստան-Արցախ հերթական կամուրջը, թե՞ կառաջնորդվի օրենքով։ Կա նաև երրորդ տարբերակը՝ ինքնաբացարկի միջնորդությունն ընդունել  այն հիմքով, որ դատավարության կողմերից մեկը հիմնավոր կակածներ է հայտնում դատավորի  անաչառության առումով։ Երբ օրեր առաջ  մեղադրող կողմն անվստահություն հայտնեց  Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, նա ինքանբացարկ հայտնեց։ Արմեն Դանիելյանին ներկայացվում են անհամեմատ խորը կասկածներ․․․ Չափազանց մեծ կլինի նրա պատասխանատվությունը, եթե չկարողանա խելամիտ, այլ ոչ թե կարճմիտ որոշում կայանցնել։ Սա այն դեպքերից է, երբ դատավորի քննության առարկան հենց  ինքն է, իր անցյալը, ներկան ու ապագան։

Ինչ վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի լևոնա-նիկոլական մտայնության, ապա ինչպես ԼՏՊ-ի ոտքը գերանին կպավ այդ հարցում, նույնն էլ կլինի իր հոգեորդու դեպքում, քանի որ օրհասի առաջին իսկ վայրկյաններից միանում է հայի ինքնապաշտպանական բնազդը, և միևնույն բախտին են արժանանում թշնամին ու դավաճանը։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը
Մոսկվայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը: Ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
20:24
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Օգոստոսին զբոսաշրջության ոլորտից Վրաստանի եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10,6%-ով։ Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Լոզանը տոնում է օլիմպիական կրակի ժամանումը
3000 դպրոցականներ և 400 հյուրեր հավաքվել են Պիեր դե Կուբերտեն ստադիոնում՝ նշելու հաջորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի գալուստը:...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Բարսելոնան» կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ 1 միլիարդ եվրոյի հասնող հասույթով
«Բարսելոնան» կարող է լինել պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը, որի եկամուտները գերազանցում են մեկ միլիարդ եվրոն: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
20:13
Երթի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. Մենք այլևս չենք կարող սպասել
Ազատության հրապարակից թմբուկների զարկերով, Ամուլսարի՝ հանք չդառնալու մասին կարգախոսներով, երգելով երթի մասնակիցները հասան Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենն 85 տարեկան է
«Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ ամբոխներից առանձնացնում և միայն հմայիչներին՝ չեն մոռանում». այս խոսքերի հեղինակը...
Աղբյուր` Panorama.am
19:39
Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
«Մեր միակ ուղերձը հետևյալն է. պետք է ուժը կորցրած ճանաչվի 2016 թվականին կոռուպցիոն կառավարության կողմից տրված բնապահպանական դրական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
19:20
Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
Aռաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրեց՝ տարածքը չկեղտոտել։...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կատարինա Մատերնովա. ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ են նաև մանկահասակ երեխաների ծնողները։ Իրենց կարծիքը բարձրաձայնելու յուրօրինակ ձև էին նրանք մտածել։...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ալումյան. Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչ այդ ասածներից, հետո նոր իմ ասածից
«Մեզ մոտ պրակտիկա է դարձել, որ բոլորն այդպիսի արտահայտություններով են սկսել դատարանին դիմել։ Մենք ընդամենը եղած պրակտիկայի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է գնահատում այսօր դատարանի կայացրած որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կուռմադդումների արվեստի աշխարհում
Կուռմադդում՝ կուռ (ամուր) կաղապար ունեցող դդում, դեկորատիվ կիրառական դդումներ։ Կուռմադդմե գրչաման, կուռմադդմե տիկնիկ, կուռմադդմե շերեփ,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Դատարանը թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարանին խնդրեցին...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դատավոր. Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 7-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց՝ պաշտպանական կողմն ունի միջնորդություն դատավորի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամ դադարեցնել Հայաստանի երկաթուղին սպասարկելը. RTVI
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը (РЖД) պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ ՝ պնդելով, որ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
«Թե նախորդ դատական նիստում հրապարակած որոշումը, թե այսօրվա որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա
«Այն, ինչ տեսնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում,  դժվար է լավ սպասելիք ունենալ։ Սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի»,-...
Աղբյուր` Panorama.am
16:46
ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
16:35
Երևանում բացվեց Ջորջ Սորոսի արձանը
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության կազմակերպած...
Աղբյուր` Panorama.am
16:27
«Նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ». Աջակիցները դատարանի դիմաց են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ժամը 17։00-ին հրապարակելու է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}