ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:51 13/06/2019 Հայաստան

«168 Ժամ». ՊՆ-ում պաշտոնանկությունները կսկսվեն գնդապետ Առուշանյանից

«168 ժամ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաև վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները:

Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում ընդհուպ թվով 3000 դիմումի կուտակում է եղել: Միայն այս պահի դրությամբ վարչությունում ընթացք չստացած 1200-ից ավելի քաղաքացիների դիմում կա: Իսկ դա նշանակում է, որ կերակրողին կորցրած զինծառայողի ընտանիքներն ամիսներով կախված են ՊՆ չինովնիկների քմահաճույքից, հարցականի տակ սպասում են, մինչև որ ՊՆ-ն կերակրողին կորցրածի նպաստը կնշանակի, որպեսզի զոհվածի ընտանիքը կերակրվի դրանով:

Ամիսներով լուռ սպասողների հերթերում զինհաշմանդամության թոշակառուներն են, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնող մարդիկ, զինվորների ծնողների հրատապ դիմումները՝ անվճար վիրահատությունից, սոցերաշխիքներից օգտվելու համար: Պարզվում է՝ վարչությունում արտոնյալ չեն անգամ թոշակի գնացող բարձրաստիճան զինվորականները: Գուցե հենց այս խավն էլ կոլեգա Առուշանյանի պաշտոնանկությունը որոշել է արագացնել: Ասում են՝ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ներսից հաճախ են դժգոհում վարչության պետ, գնդապետ Առուշանյանի աշխատանքից՝ համարում են, որ նա իր սոցիալական գործառույթը թողել, իրեն բարձր գեներալիտետի մաս է համարում:

Մեր աղբյուրը նկատում է՝ Սերժ Առուշանյանը ժամանակին կարողանում էր նախարար Սեյրան Օհանյանին համոզել, թե իր դեմ «բոչկա գլորողների» ակնկալիքները թոշակները չեն, իր պաշտոնի լծակներն են հետաքրքրում կոլեգաներին, մինչդեռ ներկայումս նախարար Տոնոյանի հետ այդ հարաբերությունները չկան, հետևապես՝ չկան նաև իրավիճակը լղոզելու շանսեր:

Շահառուների դժգոհությունը նախարարոթյան պատերի ներսից հասել է Կառավարություն: Բացառված չէ, որ ՊՆ այս վարչությունում Սերժ Առուշանյանից բացի, այլ պաշտոնանկություններ ևս լինեն: Ավելին, նախկին իշխանության ձեռնարկած քայլերը՝ ուժայիներին զրկել կադրավիկներին թոշակ և նպաստ նշանակելու իրավունքից, գործնականում շուտով իրավական ուժ կստանա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:50
ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր  հանդիպումներ են ունեցել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի: Panorama.am-ին Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և...
Աղբյուր` Panorama.am
16:28
Զինծառայողի դին գտել են Բաղրամյան ուսումնական կենտրոնում
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի: Քննչական կոմիտեից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի». Պատգամավորը՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման մասին
«Գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության և օրինականության սահմաններում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան
«Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընթանում է դատավարական գործընթաց, մենք հետևում ենք դրան, և ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արարատի մարզում ոստիկանները ստուգումներ են իրականացրել շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում
Ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար
Աղբյուր` Panorama.am
16:07
Ապիտոնյանը հանդիպել է Յուրի Ֆեդոտովի հետ
Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը  հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի երեք անդամներ հանդիպել են ՌԴ դեսպանին
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ո՞ւր է գնում անվճար դեղորայքը
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ որպես ծնող (երեխան գրանցված է 19-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։ Հայաստանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
15:41
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է` 25-ամյա աղջկա սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
15:31
Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Վիետնամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամի Սոցիալական Հանրապետություն։ Կառավարական պատվիրության...
Աղբյուր` Panorama.am
15:24
Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
Մոսկվայի Բասմանի դատարանը մեկ ամսով՝ մինչև հուլիսի 28-ը, երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի՝ Քրիստինա, Անգելինա,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Զինծառայող է մահացել
Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: «Հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ՊՆ-ից։
Աղբյուր` Panorama.am
15:04
ՍԱՊԾ. «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ
Հունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Տղամարդը ձերբակալվել է 65-ամյա եղբորը սպանելու կասկածանքով
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:56
Կենդանաբանական այգում տարածքներ ձեռք բերելու համար կհայտարարվեն աճուրդներ
Երևանի Կենդանաբանական այգու  տարածքները տարիների ընթացքում տարբեր տնտեսվարողների տրվել են վարձակալության ընդամենը մեկ տարի ժամկետով կամ...
Աղբյուր` Panorama.am
14:51
ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը փակ է
Այսօր, ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Հայ աստղագետները բացահայտել են ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ Հ. Աբրահամյանը, Գ. Պարոնյանը և Գ. Միքայելյանը Ա. Միքայելյանի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վանեցյան. Բանակցություններ ենք վարում հայտնի մրցավարների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց՝ մեկնարկել են հայ մրցավարների վերապատրաստումներն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ստամբուլի նորընտիր քաղաքապետը հայ ճարտարապետի շնորհիվ նորովի է բացահայտել իր ծննդավայրը
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
«Սահմանադրական դարատանի մասով որևիցե պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ և այն գործընթացները որոնք որ տեղի են ունենում դատական...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հնարավոր է սահմանափակվեն տուրիստների այցերը Բայկալ
Բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հանդես է եկել տուրիստների այցերը...
Աղբյուր` Panorama.am
14:03
Առաջարկվում է Երևանում իջեցնել մեքենաների շարժման արագությունը
Այսօր Երևանը բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, նաև վարորդի համար,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
13:52
Սիրիայում հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
hունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը
Աղբյուր` Panorama.am
13:40
Թբիլիսիում բախումների ժամանակ տուժած Դավիթ Գրիգորյանը վիրահատվել է
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}