Տիգրան Գրիգորյան. Լևոն Մնացականյանի նշանակումն ուղղված է Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացման դեմ
Արցախում փոփոխությունները պայմանավորված են ներքաղաքական խնդիրներով։ Երևանում կայացած «Պաշտոնանկություններ Արցախում. գնահատականներ. Հայաստան-Արցախ հարաբերություն» թեմայով քննարկմանն ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը, որը միացել էր տեսակապով։
Հիշեցնենք, որ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է Արցախի ոստիկանապետ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Տ. Գրիգորյանի խոսքով, Վիտալի Բալասանյանի հրաժարականը կապված է ընտրություններին իր հնարավոր մասնակցության հետ, արդեն մի քանի ամիս սկսել է իր նախընտրական քարոզարշավը, հանդիպումներ է ունենում տարբեր գյուղերում, տարբեր կառույցներում, նույնիսկ տարբեր մարդկանց կողմից մեղադրվում էր իր պաշտոնը չարաշահելու մեջ։ Նա նշեց, որ Վ. Բալասանյանը դեռ 3-4 ամիս իր մտերիմներին տեղեկացրել էր, որ ամռանը հրաժարական է տալու։
«Երևանյան որոշ շրջանակների կողմից այլ փաստի շահարկումը, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չէ, հատկապես երբ շահարկում էին միջպետական վարկի թեման»,- ընդգծեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամը։
Ինչ վերաբերում է Լևոն Մնացականյանի նշանակմանը ոստիկանապետի պաշտոնում, Տ. Գալստյանն ասաց, որ այս պահին Սամվել Բաբայանը սկսել է ստորագրահավաք, որն ամենյան հավանականությամբ, ավարտվելու է փողոցային ակցիաներով։
«Կարծում եմ՝ Լևոն Մնացականյանի նշանակումը ուղղված է Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացման դեմ։ Կարծում եմ՝ Բակո Սահակյանին ոստիկանապետի պաշտոնում անհրաժեշտ է լոյալ, բավականին ուժեղ գործիչ, որը հարկ եղած դեպքում պատրաստ է լինելու նաև ուժային գործողնությունների դիմել»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ-ում և ԼՂՀ-ում, միշտ պայմանավորված է անվտանգությամբ
- Բալասանյանն ազատվեց, Մնացականյանը՝ նշանակվեց