Հնդիկ միլիոնատերն անհաջող կատակել է և ցմահ դատապարտվել
Հնդիկ միլիոնատերը ցմահ դատապարտվել է ինքնաթիռն առևանգելու մասին կատակի համար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Մումբայից Դելի թռիչքի ժամանակ նա ձանձրանում է և գրառում անում, որ ահաբեկիչները գրավել են ինքնաթիռը՝ պահանջելով թռչել Քաշմիր։
Գրությունը նա թաքցնում է զուգարանում, որտեղ գտնում է բորդ-ուղեկցորդուհին։ Անձնակազմը որոշում է ռիսկի չգնալ և կատարել պահանջը։
Դատարանը նաև միլիոնատիրոջը տուգանել է 700 հազար դոլարի չափով։ Գումարը կբաժանեն այդ չվերթի անձնակազմի և ուղևորների միջև որպես բարոյական փոխհատուցում։