Իրավունք 17:16 14/06/2019 Հայաստան

Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Դուք չեք կարող քննել այս գործը։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի, շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում և այլ անձանց, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ այսօր ներկա գտնվելու համար», - ասաց նա։

Սևակ Թորոսյանը խոսեց դատավորի վարկանիշի մասին՝ նշելով, որ 8-ից ցածր վարկանիշ ունի. «Փաստաբանական հանրության կողմից նման ցածր վարկանիշ  վայելող դատավորը չի կարող քննել նման հանրային հնչեղություն ունեցող գործը։ Իրականում այս գործը ամենակարևոր գործերից է Հայաստանի անկախությունից ի վեր։ Սույն գործով առկա է օբյեկտիվ մտավախություն նշված դատավորի կողմից ներկայացվելիք դատական ակտերի որակի, ինչպես նաև վերջինս անկողմանակալության  կապակցությամբ։ Գործի վարույթը պետք է հանձնարարվի  ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների վստահության ու գնահատանքին արժանացած դատավորի»։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը. «Երկու առանձին, տարբեր օրերին ներկայացված, տարբեր հարցերին վերաբերող դատական ակտեր են։ Յուրաքանչյուր դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է քննվեն առանձին,  կայացվեն  առանձին որոշումներ։ Սակայն միացրել եք մեկ վարույթում երկու բողոքները, մեկ դատավարության ընթացքում պատրաստվում եք ստուգել երկու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության հարցը։

Դատական պրակտիկայում հայտնի չէ որևէ դեպք, երբ վերաքննիչ դատարանն անձի խափանման միջոցի հարցը քննության առնի մեկ այլ, խափանման միջոցի հետ առնչություն չունեցող հարցի հետ միաժամանակ։ Այն, ինչ հիմա դուք պատրաստվում եք անել, նախատեսված չէ օրենքով, օրենքով չունեք նման գործողություն կատարելու լիազորություն։ Այսպիսի դատավարությունը խախտում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 կետով ամրագրված պարոն Քոչարյանի իրավունքը»։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անցած նիստին դատավորին նույնպես ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, սակայն այն մերժվել է։

Այսօր դատավորին ինքնաբացարկ է հայտնել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ 

Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավարության ընթացքում պարզվեց, որ դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավորին։

«Կարծում եմ, որ պետք է ինքնաբացարկ հայտնեք։ Մեկը չարտահայտվեց, որ ձեզ վստահում է։ Մեծ մասն ասացին, որ չեն վստահում, դատախազներն էլ չասացին, որ վստահում են, ինչ որ վերապահումներ արեցին։ Դրա համար կարծում եմ, որ դուք արդեն իսկ պետք է ինքնաբացարկ ընդունեք»,- ասաց նա։

Ռ. Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ միշտ վստահել է դատավորին, բայց հիասթափված է Ա. Դանիելյանի գերթե բոլոր դատական նիստերից։

«Այդպիսի մի ընդունված կարգ կա. երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալից վերաբերունք դրսևորե՞ց, թե՞ ոչ։ Երբ ասում են՝ առավել քան ընդգծված հարգալից դրսևորվում եղավ, իրենք ասում են՝ ուրեմն մերժել է, ի վնաս ձեզ որոշում է  կայացեր։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել, թե որքան եք հարգում այդ փաստաբանին,  այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան պաշտպանական կողմի կարծիքը լսելը»,- ասաց նա։

Դատավորին բացարկ հայտնեց նաև այս գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ավելի վաղ նույնպես  դատավորին  բացարկ էր հայտնել,  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել, թեև մերժվել էր։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}