Իրավունք 17:16 14/06/2019 Հայաստան

Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Դուք չեք կարող քննել այս գործը։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի, շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում և այլ անձանց, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ այսօր ներկա գտնվելու համար», - ասաց նա։

Սևակ Թորոսյանը խոսեց դատավորի վարկանիշի մասին՝ նշելով, որ 8-ից ցածր վարկանիշ ունի. «Փաստաբանական հանրության կողմից նման ցածր վարկանիշ  վայելող դատավորը չի կարող քննել նման հանրային հնչեղություն ունեցող գործը։ Իրականում այս գործը ամենակարևոր գործերից է Հայաստանի անկախությունից ի վեր։ Սույն գործով առկա է օբյեկտիվ մտավախություն նշված դատավորի կողմից ներկայացվելիք դատական ակտերի որակի, ինչպես նաև վերջինս անկողմանակալության  կապակցությամբ։ Գործի վարույթը պետք է հանձնարարվի  ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների վստահության ու գնահատանքին արժանացած դատավորի»։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը. «Երկու առանձին, տարբեր օրերին ներկայացված, տարբեր հարցերին վերաբերող դատական ակտեր են։ Յուրաքանչյուր դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է քննվեն առանձին,  կայացվեն  առանձին որոշումներ։ Սակայն միացրել եք մեկ վարույթում երկու բողոքները, մեկ դատավարության ընթացքում պատրաստվում եք ստուգել երկու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության հարցը։

Դատական պրակտիկայում հայտնի չէ որևէ դեպք, երբ վերաքննիչ դատարանն անձի խափանման միջոցի հարցը քննության առնի մեկ այլ, խափանման միջոցի հետ առնչություն չունեցող հարցի հետ միաժամանակ։ Այն, ինչ հիմա դուք պատրաստվում եք անել, նախատեսված չէ օրենքով, օրենքով չունեք նման գործողություն կատարելու լիազորություն։ Այսպիսի դատավարությունը խախտում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 կետով ամրագրված պարոն Քոչարյանի իրավունքը»։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անցած նիստին դատավորին նույնպես ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, սակայն այն մերժվել է։

Այսօր դատավորին ինքնաբացարկ է հայտնել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ 

Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավարության ընթացքում պարզվեց, որ դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավորին։

«Կարծում եմ, որ պետք է ինքնաբացարկ հայտնեք։ Մեկը չարտահայտվեց, որ ձեզ վստահում է։ Մեծ մասն ասացին, որ չեն վստահում, դատախազներն էլ չասացին, որ վստահում են, ինչ որ վերապահումներ արեցին։ Դրա համար կարծում եմ, որ դուք արդեն իսկ պետք է ինքնաբացարկ ընդունեք»,- ասաց նա։

Ռ. Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ միշտ վստահել է դատավորին, բայց հիասթափված է Ա. Դանիելյանի գերթե բոլոր դատական նիստերից։

«Այդպիսի մի ընդունված կարգ կա. երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալից վերաբերունք դրսևորե՞ց, թե՞ ոչ։ Երբ ասում են՝ առավել քան ընդգծված հարգալից դրսևորվում եղավ, իրենք ասում են՝ ուրեմն մերժել է, ի վնաս ձեզ որոշում է  կայացեր։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել, թե որքան եք հարգում այդ փաստաբանին,  այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան պաշտպանական կողմի կարծիքը լսելը»,- ասաց նա։

Դատավորին բացարկ հայտնեց նաև այս գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ավելի վաղ նույնպես  դատավորին  բացարկ էր հայտնել,  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել, թեև մերժվել էր։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:05
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Պարզվեց այնքան էլ բարի չեմ». Իմքայլական պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով
Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:33
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին`...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ոստիկանություն. Չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
15:50
Թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց. նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է  Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: «Համավարակային կանոնները պահելու...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գլխավոր դատախազը գրություն է հասցեագրել նախաքննական մարմինների ղեկավարներին
Գլխավոր դատախազության  ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կատարված ուսումնասիրությունները...
Աղբյուր` Panorama.am
15:35
Դատարանի բակից քաղաքացիներ են ձերբակալվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ  նստավայրի դիմացից երկու անձ ձերբակալվել է ոստիկանության ծառայողի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
«Այո, շարունակում ենք քննարկումը։ Բացի պարոն Խունդկարյանից, այլ թեկնածու չկա»,- այսօր ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:21
Աշտարակում բռնկված հրդեհը մարված է
Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ այսօր՝ ժամը 12:54-ին է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
15:15
Միջադեպ՝ դատարանի բակում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մինչ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ողջունում եմ Գայանե Աբրահամյանի սկզբունքային մոտեցումը. Գորգիսյան
«Ես մանրամասների չեմ տիրապետում, գիտեի, որ տիկին Աբրահամյանը որոշակի ներքին անհամաձայնություն ունի որոշակի գործընթացների հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տաթևի վանք էքսկուրսիայի գնացած ամբողջ ավտոբուսը վարակվել էր. Լուսինե Պարոնյան
«Օրինակ մենք վերջերս ունեցանք դեպք, երբ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիայի և ամբողջ ավտոբուսը վարակվել էր: Այնուհետև այդ հիվանդը...
Աղբյուր` Panorama.am
14:50
Թադևոս Ավետիսյան. Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում գրում է. «Օրվա...
Աղբյուր` Panorama.am
14:41
Խորհրդարանը երբեմն քանակ ապահովելու միտումներով է նախագծեր բերել. Վասիլյան
«Այս նստաշրջանում ԱԺ-ն հերթական հինգամսյա աշխատանքի երեք ամիսն անցկացրել է արտակարգ դրության պայմաններում։ Սա ֆորսմաժորային իրավիճակ էր,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գայանե Աբրահամյանը ներկայացրել է մանդատից հրաժարվելու պատճառները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մանդատից հրաժարվելու պատճառները....
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռիոն մնաց առանց կառնավալ
Ռիոյի հայտնի կառնավալը, որը տեղի է ունենում ամեն տարի փետրվարին, հետաձգվել է, բայց առանց հետագա ամսաթվի: Այս մասին հաղորդում է Սամբայի դպրոցների...
Աղբյուր` Panorama.am
14:27
Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
14:22
ԱԱԾ-ն ՃՈ-ում կաշառք ստանալու դեպք է բացահայտել
Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
14:13
Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են 22.6 տոկոսով
2020 թվականի հունվար-հուլիսին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են 22.6 տոկոսով:...
Աղբյուր` Panorama.am
14:09
ԱԺ ամենաակտիվ և ամենաշատ բացակայած պատգամավորները «ԲՀԿ»-ից են
«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են. Լուսինե Պարոնյան
«Ուսուցիչների մոտ հայտնաբերված դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են»,- այսօր ասուլիսում հայտարարեց  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
13:58
Նոր աշխարհ, նոր ճանապարհ Հայաստանի
Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձում արտահայտած մի միտք հանդուգն երազանքներ արթնացրեց։...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան
«Ինձ համար առավել քան զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
«Ինչը անում ես հանուն ազգի, պետության, ժողովորդի, դա ինձ համար հպարտություն է,  պատմություն է: Ծառուկյանին ձերբակալելով՝ խնդրի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ահազանգ. Աշտարակ քաղաքում այրվում են ավտոմեքենաներ
Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ․ Կարևոր է լարվածությունը թուլացնել
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ, ինչպես արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}