Սպիտակ տան մամուլի խոսնակը հեռանում է պաշտոնից
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է հունիսի վերջին, գրեթե երկու տարի այս պաշտոնում աշխատելուց հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Սանդերսը կմասնակցի Արկանզասի նահանգապետի ընտրություններին։ Այս մասին գրում է euronews-ը։
«Նա զարմանալի գործ է արել: Մենք միասին շատ բանի միջով ենք անցել, նա խիստ, բայց լավ մարդ է: Նա հիանալի է»,-ասել է Թրամփը։
Սանդերսն էլ իր հերթին մեծ պատիվ է համարել երկրին ծառայելը, հատկապես այնպիսի նախագահի հետ աշխատելը, ով այս տարիներին շատ բանի է հասել։