«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման»,- այս մասին նշված է «Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։
««ԱԴԵԿՎԱԴ» շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։
Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։
Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»,- նշված է ՀԿ-ի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Փաշինյանի քայլերից մենք միայն շահում ենք
- Արթուր Դանիելյանը համարում է, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում
- Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրին ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան
- Անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը. «Ադեկվադ»
- «Ադեկվադ»-ը կուսակցություն կդառնա
- «Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին