Բեռլինում ռումբի պատճառով 3 հազար մարդ է տարհանվել
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 100 կիլոգրամանոց ռումբի պատճառով Բեռլինում տարհանել են 3000 մարդու։ 360tv.ru-ի հաղորդմամբ, հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
Քաղաքի բնակիչները սպասել են գործողության ավարտին համակարգման կենտրոնում։ Ռումբը հայտնաբերվել է շինարարարական աշխատանքների ժամանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հակառակորդները Գերմանիայի վրա էին նետել ավելի քան 2 միլիոն տարբեր տրամաչափի ռումբեր։ Դրանցից միայն 80 տոկոսն էր պայթել։ Այժմ շատերը գտնվում են քաղաքների փողոցներում պեղումների կամ շինարարարական աշխատանքների ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին