«Իմ քայլի» պատգամավորը հետ է կանչել իր ներկայացրած օրինագիծը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի ներկայացրած օրինագիծը հետ է կանչվել։ Նշենք, որ նա շրջանառության մեջ է դրել ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նա առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, պատժել տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
«Հետ եմ կանչել, որպեսզի ավելի լայն հանրային քննարկումներ անենք։ Գուցե ստանանք ավելի լավ առաջակություններ, դիտողություններ, և այս բոլորն ի մի բերելուց հետո կորոշենք հետագա ճակատագիրը»,- ասուլիսում ասաց պատգամավորը։
Ա. Խաչատրյանի խոսքով, հանրային կարծիքն իր համար շատ կարևոր է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նման նախագիծն անթույլատրելի էր համարել, հետընթաց քայլ։
«Վաղուց անցել ենք, հաղթահարել ենք այդ փուլը, հիմա նորից վերադարձ է նախորդ կարգավորումներին, ինչի դեմ անընդհատ պայքարել ենք։ Հիմա ոնց որ այդ մարդիկ նոր են հայտնագործել։ Չեմ հասկանում այդ թեման։ Անթույլատրելի է, անհարիր մեդիազարգացումներին, ազատ արտահայտման զարգացումներին, նույնիսկ առկա կարգավորումներին։ Հետընթաց է»,- ասել էր նա։
Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն վստահություն էր հայտնել, ո այս նախագիծը կենսունակ չի լինելու, բայց միայն այն հանգամանքը, որ պատգամավորը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, նշանակում է, որ պատգամավորը չի պատկերացնում ժամանակակից իրավական պետություններում առկա խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» պատգամավորի հետընթաց քայլը
- Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց