Թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները
Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:
ԱԻՆ-ից հիշեցնում են թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:
Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:
Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:
Սեղմել խայթած հատվածը՝ մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):
Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:
Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:
Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատություններից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը: Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում: