Իրավունք 12:00 17/06/2019 Հայաստան

Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է

Իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մի քանի հարց է ուղղել Սահմանադրական դատարանի թեկնածու Վահե Գրիգորյանին։

«Այս շաբաթ ՀՀ խորհրդարանում քննարկվելու, այնուհետև քվեարկվելու է Վահե Գրիգորյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու հարցը:

Եթե մեզ բախտ վիճակվեր ունենալ ուժեղ խորհրդարան, ապա այդ խորհրդարանում մենք ականատեսը կլինեինք առողջ ու մասնագիտական լուրջ քննարկումների, բովանդակալից հարցերի ու դրանց ազնիվ պատասխանների: 

Ստորև ներկայացնում եմ հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է հնչեցնեն պատգամավորները և որոնց պատասխանները պարտավոր է խորհրդարանում հնչեցնել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

Հարց 1. Պարոն Գրիգորյան, համաձա՞ն եք արդյոք, որ իրավական պետության՝ Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքից են ուղղակիորեն բխում իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատարանների անկախության,արդարադատության երաշխավորվածության և բացառապես դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու սկզբունքները, ընդ որում՝ նաև դատարանների՝ որպես մարդու իրավունքների անմիջական գործողությունը ընդդեմ մյուս՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների ապահովող մարմինների գործառույթը:

Եթե այո, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է` ի պաշտոնե հանդես գալով նաև Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, առ այն, որ դատական իշխանությունը լեգիտիմ չէ, այսինքն, նրա գործունեությունն իրավաչափ չէ: Մ՞իթե դա չի նշանակում, որ այսուհետ և նախկինում՝ իր կողմից մատնանշված «հանցավոր ռեժիմի մնացորդների» կողմից կայացված դատական ակտերը նույնպես լեգիտիմ, այսինքն, իրավաչափ չեն, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում արձակված ակտերը: Վարչապետն իրավասություն ունի արդյոք իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել անկախ և իրեն վերահսկող իշխանության մի ամբողջ թևի գնահատական տալու համար, եթե այո, ապա կնշե՞ք Սահմանադրության կամ օրենքի, որ դրույթի հիման վրա է նա դա արել, և արդյո՞ք լեգիտիմությունը միայն քաղաքական կատեգորիա է և չի ենթադրում նաև իրավական գնահատական, որը դատարանների դեպքում ակնհայտորեն իշխանության չարաշահում է որևէ այլ պաշտոնատար անձի կողմից, բացի ՍԴ դատավորների և ԲԴԽ անդամների: Հետևաբար, արդյո՞ք վարչապետը չի վերազանցել իր լիազորությունները՝ ոտնձգելով Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի և 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրինականության սկզբունքի խախտմամբ:

Հարց 2. Արդյո՞ք վարչապետի կամ պատգամավորի համար՝ որպես քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց վերաբերող սահմանափակումները, արգելքները և էթիկայի կանոնները դադարում են գործել ֆեյսբուքյան հայտարարություններ անելու կամ աշխատանքային օրվա ավարտին հաջորդած այլ գործողություններ կատարելիս:

(Թեկնածուն պետք է որ ժխտի այդ հնարավորությունը, հաստատելու դեպքում հայտնվելու է անհեթեթ վիճակում):

Ժխտելու դեպքում հարց` ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նրա կոչը՝ արգելափակելու առանց բացառության բոլոր դատարանների մուտքերը, ոչ ոքի ներս չթողնել, որն, ըստ էության, դատարանների արգելափակման հավաքի կազմակերպումն էր, ինչպես նաև նրա ու մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների կողմից նման հավաքները ղեկավարելը կամ դրանց մասնակցելը՝ քաջալերել եվ հավաքների մյուս մասնակիցներին: (Հարցի ենթատեքստը շատ պարզ է` համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, լիազոր մարմինը` քաղաքապետը պարտավոր է արգելել հավաքը, եթե այն անցկացվելու է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Թեև այս պահանջը վերաբերում է իրազեկում պահանջող, այսինքն, հարյուր և ավելի մասնակից ունեցող հավաքներին, այն կիրառելի է նաև որպես ոստիկանության ծառայողների միջամտության հիմք` առնվազն հավաքի վայրից հեռացնելու դատարանների բնականոն գործունեության համար սպառնալիք ստեղծող անձանց, իսկ եթե դա չի հաջողվում, ապա հավաքը կորցնում է իր խաղաղ բնույթը, և պետք է դադարեցվի օրենքով սահմանված կարգով: Այսինքն, միայն բնականոն գործունեության սպառնալիքը բավարար էր դատարանների մուտքերը` հարյուրը գերազանցող հավաքի դեպքում` քաղաքապետի որոշմամբ և դրա կատարմամբ բացելու, իսկ այլ դեպքերում` համաչափ ոստիկանական միջամտությամբ բացելու համար, ինչը չի արվել):

Ենթահարց` արդյո՞ք դա դիտավորությամբ, օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու միջոցով լիազորությունների վերազանցում չէ, որը, եթե հանգեցրել է ծանր հետևանքների, օրինակ՝ մաքրուհիներին ապօրինաբար ազատությունից զրկելուն, կամ դատավորներից մեկի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելուն, կամ առանձին դատարաններում դատական նիստերի չեղարկմանը, հանցագործություն է:

Ենթահարց` եթե Դուք վաղն ընտրվեք Սահմանադրական դատարանի դատավոր, և Ձեզ կամ Ձեր գործընկերներին Ձեր կամ նրանց ընդդիմախոսները չթողնեն դատարան մտնել կամ արգելափակեն Ձեր կամ նրանց ելքը դատարանից, դա որպես իրավաբան ինչպե՞ս կորակեք:
Հարց 3.  Արդյո՞ք դատավորներն անփոփոխելի են, թե՞ ոչ, և սա իրավական պետության տարրական սկզբու՞նք է, թե՞ ոչ, այսինքն, անկախ քաղաքական ուժերի քաղաքական հարաբերակցությունից և օրվա հասարակական կարծիքից կամ քաղաքական գործիչների գնահատականներից` նրանք պե՞տք է փոխվեն, թե՞ ոչ:

Հարց 4.  ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում պաշտոնավարելու եք 12 տարի, ուստի մոտալուտ իշխանափոխության դեպքում Դուք որպես դատավոր ինչպե՞ս կվերաբերեք Ձեզ և Ձեր գործունեությունը որպես ոչ լեգիտիմ, Ձեզ որպես «ՔՊ-ական մնացորդ» կամ ոչ լեգիտիմ ընտրված դատավոր որակող՝ ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններում ընտրված ապագա քաղաքական մեծամասնության, գործադիր կամ օրենսդիր իշխանության ղեկավար կամ այլ պաշտոնատար անձանց գնահատականներին:

(Թեկնածուն պետք է որ պատասխանի, որ կանտեսի դրանք, քանի որ դրանք սոսկ քաղաքական գնահատականներ են և դատավորի համար նշանակություն չպետք է ունենան):

Հետևաբար, հարց. ուստի եթե ներկայիս դատավորներն արհամարհեն վարչապետի և ԱԺ մի խումբ պատգամավորների քաղաքական գնահատականները, ճի՞շտ կանեն:
(Թեկնածուն պետք է որ հերքի և ասի, որ ինքը ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարանի կողմից է ընտրվելու, իսկ մյուս դատավորները՝ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած մարմինների պաշտոնատար անձանց):

Այդ դեպքում հարց` եթե ընտրությունները կեղծելու վերաբերյալ Ձեր չափանիշը սոսկ Ձեր նախընտրած քաղաքական ուժերի կամ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են, ապա չե՞ք վախենում, որ մի օր նրանց կողմից կազմակերպված ընտրությունների լեգիտիմությունը այլ քաղաքական ուժեր վիճարկեն, միայն այդ պատճառով Դուք հրաժարական կտա՞ք»։

Ամբողջական գրառումն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում
Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մառախուղ և փակ ճանապարհ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ):...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն  այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
Փարիզում  իրավապահները «դեղին բաճկոնների» ցույցերի նախաշեմին ձերբակալել են 90 մարդու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիճք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 8 հա անտառածածկ տարածք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթը»
Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդներն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ երթ են անցկացնում Երևանում։  «Անկախության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է  Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։  79 կգ քաշային ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։  Երևանում և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև  այն մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:36
Հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
«Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Փաշինյան
Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։  Մրցանակակիրներն են՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ես հավաստիացնում են»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}