Հասարակություն 10:00 17/06/2019 Հայաստան

Մտորումներ նիստերից հետո

Տհաճ, շատ տհաճ նստվածք թողեց հունիսի 14-ի դատական նիստը, որտեղ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Դանիելյանը մերժելով նախորդ նիստում Ռ․Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն բացարկ հայտնելու միջնորդությունը՝ ինքն իրեն դրենց աննախանձելի վիճակում։ Խորհրդակցական սենյակում նա չէ՞ր մտածում, որ իր գործունեությանը քաջածանոթ փաստաբանները կանցնեն ավելի կոշտ գրոհի,և ինքնաբացարկի հաջորդ միջնորդություններն արդեն կառնչվեն իր մասնագիտական ու մարդկային ոչ այնքան բարձր որակներին, ինչը շրջանցեցին մակագրման հետ կապված առաջին միջնորդությունը ներկայացնելիս։ Ենթադրենք, իր մասին չէր մտածում, բայց գոնե մերձավորների մասին մտածեր, ում հաստատ հաճելի չէր հրապարակավ լսել, որ իրենց հարազատը վատ դատավոր է։ Ինչի՞ համար․․․ վեթինգի՞։ Կարող ենք ասել, որ դատավոր Դանիելյանը հանրային քննությունը ձախողեց։ Եվ եթե վաղը-մյուս օրը նա փայլուն անցնի այս վայ կառավարության վայ վեթինգը, դրանով լիովին կապացուցվի դատական համակարգի մեջքը ջարդելու մասին կանխատեսումները։ Ասենք չմոռանանք, որ պարոն Դանիելյանը ևս մեկ հնարավորություն ունի ինքնանբացարկ հայտնելու և ինքն իրեն հետագա քավարանից ազատելու համար։ Սպասենք հունիսի 18-ին։

Մտորումների տեղիք տվեց ոչ միայն դատավորը։ Ի դեպ, վերջին շրջանի փորձը ցույց տվեց, որ դատախազներին ու դատավորներին ճանաչելու, այսինքն՝ հանրային «վեթինգի» ամենակարճ ու անսխալ եղանակը դռնբաց դատավարություններն են։ Տեսեք, նույն դատախազները, ովքեր մի երկու շաբաթ առաջ անվստահություն էին հայտնել դատավոր Վազգեն Ռշտունուն՝ ընդամենը մեկ այլ դատավորի կայացրած որոշմանը համամիտ լինելու պատճառով, Արմեն Դանիելյանի դեպքում համառորեն «չեն լսում» պաշտպանական կողմի հազարապատիկ անգամ հիմնավորված անվստահության հիմքերը, և գտնում են, որ դատավորը ինքնաբացարկ չպետք է հայտնի։ Այլևս չեն էլ ամաչում արդեն առօրեական դարձած երկակի ստանդարտների բացահայտ դրսևորումներից ։ Չնայած պարզ է, որ եթե ստանձնել են շինծու մեղադրանքների պաշտպանությունը, բնականաբար ամեն քայլափոխի ստիպված են դեմ գնալ իրենց խղճին ու օրենքին։ Բայց այս գործը մեկանգամյա սուտ չէ, սա ստերի անվերջանալի շարան է, որտեղ ամեն հաջորդ սուտն ավելի խորն է ներքաշելու ճահիճի մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ պետք է ստանան դրա դիմաց, որը կկարողանա փոխհատուցել անցողիկ այս պահին դրսևորած մասնագիտական անսկզբունքայնությունը։

Հունիսի 14-ի դատական նիստը նաև հաստատեց այն մտավախությունը, որ հայ հանրությունը գերի է դարձել մարտի 1-ին։ Ո՞վ որոշեց, որ հանրային պահանջ է վերաբացել մի գործ, որը կատարվել էր բոլորիս աչքի առաջ, վաղուց քննության էր ենթարկվել, օրինական դատավաճիռներ են կիրառվել։ Ո՞վ․․․ միայն այն մարդիկ, ովքեր ուզում են սրբագրել իրականությունը, փոխել մեղավորներին և մաքրվել պատմության առաջ։ Մարդիկ, ովքեր մնացել են 2008 թվականում և չեն ուզում առաջ շարժվել՝ բալաստի պես բոլորի վզին փաթաթելով իրենց բարդույթներն ու խնդիրները։ Եթե անգամ մի փոքր նշույլ լիներ, որ այս քննությամբ փարատվելու են սպանությունների հետ կապված բոլոր կասկածները և բացահայտվելու են բուն կրակողները՝ հասկանալի կլիներ հանրային պահանջ ասվածը։ Բայց գործի ընթացքը ավելի շատ նմանվում է հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելուն։ Իսկ հանրային պահանջը միշտ և հիմա այն է, որ հանրության միամիտ ավանակի տեղ չդնեն։ Հաշվե՞լ են, թե անցյալ տարվանից, այս դատի հետ կապված՝ լրագրողները քանի ժամ են անցկացրել դատարանների միջանցքներում այն դեպքում, երբ կարող էին այդ կորցրած ժամերն օգտագործելով ՝ իմանալ և հանրությանն իրազեկել իրական քաղաքականության խութերի մասին, որպեսզի մեզ հուզող անվտանգային հարցերի մասին այսօր ուրիշներից չիմանայինք։ Այս դատն արդեն դարձել է մեր պետության աշխատանքային թափանիվի մեջ նետած երկաթի կտոր, որը խաթարելով բնականոն աշխատանքը, ի վերջո փչացնելու է ամեն ինչ։ Հետևապես և այն պետք է հեռացնել՝ գործը կարճելով։

Հունիսի 14-ի նիստը նայելիս մի պատմություն հիշեցի․ ծանոթներիցս մեկը շուն ուներ՝ ազնվացեղ, գեղեցկագույն, խնամված երկարամազ կոլլի։ Նրա տպավորիչ ու մի տեսակ ջենտլմենական տեսքը հիացմունք էր առաջացնում։ Բայց մի անգամ խորապես հիասթափվեցինք, երբ փողոցում նրա դիմաց անսպասելի հայտված փոքր ու անդուր բակային մի շնիկ իր ճղճղան հաչոցով սարսափեցրեց մեր ազնվական կոլլիին․․․ Բան չասեցի, ուղղակի հիշեցի։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
«Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
16:22
Նիկոլ Փաշինյան. Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Այս գիշեր մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մեծ վարպետը․ Ժոնաթան Լաքոտ
Հայաստանում  Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել՝ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։ «Այս գիշեր...
Աղբյուր` Panorama.am
15:42
Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նախկին վարչապետ Ալան Ժուպեն, մի շարք քաղաքական գործիչներ հարգանքի տուրք են մատուցում...
Աղբյուր` Panorama.am
14:57
21 հազար աշակերտներ ու ուսուցիչներ չունեն համակարգչային սարքեր՝ օնլայն դասերին միանալու համար
ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար
Աղբյուր` Panorama.am
14:45
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ֆրանսիայում ՀՀ դեսպան․ Դևեջյանն իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրի Դևեջյանի մահվան կապակցությամբ։ Դեսպանը գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, Քշիշտոֆ Պենդերեցկին մահացել է այսօր՝  86 տարեկան հասակում: Այս մասին գրում է Reuters-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը․ Le Point
Ֆրանսիայի նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ ֆրանսահայ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորովիրուսից։ Դևեջյանը 75 տարեկան էր։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:26
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին
Սիրելի արցախցիներ, Այս ճակատագրական օրերին ձեզ եմ դիմում` փոխանցելու մտահոգություններս և կիսվելու մտորումներով։ Արդեն մի քանի օր է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
11:19
29.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 424 հաստատված դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
10:36
ԱՆ. Մահացել է երկու մարդ, որոնց մոտ հաստատված էր կորոնավիրուս
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անցած գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}