Իրավունք 14:38 17/06/2019 Հայաստան

Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, հունիսի 24-ին հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով  դատական ակտը։ Հունիսի 13-ին կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ: Նիստի ժամանակ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը 650 հազար դրամի չափով փոխհատուցման պահանջ է  ներկայացրել հայցվորին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախ ներկայացրեց, թե ինչու որոշեց հրաժարվել հայցից. «2018 թվականի օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանն  ազատ էր արձակվել վերաքննիչ դատարանից, դատարանը գտել էր, որ Քոչարյանն անձեռնմխելի էր։ Պարոն Փաշինյանը երկու օր անց՝ օգոստոսի 15-ին, Փարիզում  հետևյալ  հայտարարությունն է արել՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Երևի յուրանաքանչյուրի համար պարզ է, որ այս արտահայտությունը վերաբերում է  պարոն Քոչարյանին։ Պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։

Տվյալ դեպքում մենք ակնկալում էինք, որ  դատական որոշմամբ  կհերքվի այդ արտահայտությունը, որովհետև այստեղ գրված է, իբրև պարոն Քոչարյանը մարդկանց սպանություն է  կազմակերպել։ Առաջին  բանը, որ մեզ անհրաժեշտ էր, որ սա հերքվի։ Հետո մեզ անհրաժեշտ էր, որպեսզի ներողություն խնդրեր այս արտահայտություն անողը։  Մենք քննարկում էինք, ես ասացի, որ մենք իրավունք  ունենք գումարային  պահանջ ներկայացնել պարոն Փաշինյանի դեմ, պարոն Քոչարյանն ասաց, որ պետք չի։

Տեղի ունեցավ հետևյալը.  պարոն Փաշինյանն ասաց՝  ես այստեղ պարոն Քոչարյանին նկատի չեմ ունեցել։ Այսինքն ասաց այն, ինչին մենք ձգտում էինք վերջնական դատական ակտով։ Պարոն Փաշինյանը չսպասեց դատական ակտին, ասաց, որ նկատի  չի ունեցել պարոն Քոչարյանին։ Ըստ էության, ինքը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ։ Մենք հրաժարվեցինք հայցից, որովհետև այն ինչին մենք ձգտում էինք՝ հերքում,  տեղի ունեցավ»։ 

Նա նշեց, որ նիստի ժամանակ միջնորդել է, որ եթե հակառակորդ կողմն աներկբա կհայտարարի, որ այս արտահայտությունը պարոն Քաչարյանին չի վերավերում, իրենք պատրատ ենք հրաժարավել հայցից. «Մյուս կողմը, ըստ էության պարոն Փաշինյանն ի դեմս  իր ներկայացուցչի, հայտարարեց, որ այս արտահայտությունն անելով պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հենց միայն այդ պատճառով, որ հրաժարավեց ըստ էության այդ արտահայտությունից, մենք հրաժարվեցիքն հայցից»։

Հ. Ալումյանն ասաց, որ եթե կողմը հայցից հրաժարվում է, դատական ծախսերը կրում է  ինքը։

«Ստացվեց այնպես, որ մեզ դրեցին մի որոշակի փաստի առջև. պարոն Փաշինյանը 650 հազար դրամ է իր փաստաբանին վճարել, ուրեմն դուք պարտավոր եք այդ ծախսը հոգալ։ Իհարկե, իմ կարծիքով, դատարանը չպետք է 650 հազար դրամ բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է  գործի բարդությունից, տեղի ունեցած նիստերի քանակից։ Սա այն բարդության գործը չէ, որ այդքան գումար բռնագանձվի։ Երբ որ x գումար բռնագանձելու որոշում կայացավի, իհարկե, եթե տեսնենք օրինական է, անձամբ ես կհատուցեմ, որովհետև հայցից հրաժարումը իմ նախաձեռնությունն էր, մինչև հիմա էլ գտնում եմ, որ ես ճիշտ եմ արել։ Իսկ եթե բռնագանձվելիք գումարը գտնենք ոչ արդարացի, կբողոքարկենք»։

Ռ. Քոչարյանի փաստաբանը նշեց, որ որոշել  է գումարից 10 տոկոս էլ ավելի փոխանցել՝ «խրախուսական ինչ -որ մի բան»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:31
Անդրանիկ Թևանյան. Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ կարևորն այս ընթացքում անվտանգության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
13:21
Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել
Շենգավիթ համայնքում գործող շուկայում ապրանք վաճառող անհատ ձեռներեցներն այսօր գործադուլ են հայտարարել։ Պատճառը, ինչպես իրենք ներկայացրեցին, տեղի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան
Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք
«Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը: Այս մեկուկես տարվա ընթացքում այդ պայքարում աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Գյումրիում կառուցող ավտոմաքսատունը մինչև տարեվերջ կբացվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին: Լրագրողների հետ զրույցում  ՊԵԿ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
12:44
Նռան փառատոնին ներկա է եղել Արցախի նախագահը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում  կազմակերպված նռան փառատոնին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր
ՀԱՕԿ-ը հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև:...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի դաշտային խոհանոցը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից - 16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն համայնքի կենտրոնական այգու...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայկ Մարության. Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երևանցին
Իրականում, ամեն ինչ շատ պարզ է
Աղբյուր` Panorama.am
11:54
Պատերազմից հետո բացվում է Հալեպի հին շուկան
Հալեպում վերսկսել է աշխատանքը պատմական Սաքաթյա շուկան, որն ավերել էին գրոհայինները զինված հակամարտության ժամանակ: Այս մասին գրումէ ...
Աղբյուր` Panorama.am
11:44
Հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով մեկնարկեց սեղմում հենարանից վարժության առաջնությունը
Քիչ առաջ հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով մեկնարկեց Հայաստանի ուժային եռամարտի և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների...
Աղբյուր` Panorama.am
11:31
Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից
Շոուի ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր երկրպագուի հետ, որի հետ  պարելիս է եղել,  ընկել է բեմից: Տեսանյութը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
11:16
Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին:...
Աղբյուր` Panorama.am
10:59
Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն
Բեյրութում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ու պահանջում են կառավարության հրաժարականը․այսօր արդեն երրորդ օրն է։ Ցուցարարները փողոցներ են...
Աղբյուր` Panorama.am
10:48
«Միքայել Համբարձումյանը հանձնարարել է գործ կարել Միհրան Հակոբյանի վրա»
«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանելյանն ահազանգում է՝  Միքայել Համբարձումյանը հանձնարարել է զբաղվել նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ջավախքի Ազգային զբոսայգու պահպանման համար գումար է հատկացվում
Ամերիկայի կառավարությունը Վրաստանի պահպանվող տարածքների պահպանման և դրանց տնտեսական կայունության համար սկսում է 1.6 միլիոն դոլար արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 1100 կրակոց
Հոկտեմբերի 13-19-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են
Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ԱԱԾ-ում հարցաքննության էին կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 2 դուստրերն ու հայրը՝ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
10:00
Դատական համակարգում ստեղծված քաոսի պատճառով երտասարդ դատավորները լքում են համակարգը. «Ժամանակ»
Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ և մինչև նոյեմբերի սկիզբը...
Աղբյուր` Panorama.am
09:55
Իշխանությունն ուժայիններին հրահանգել է ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից. «Փաստ»
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ընդհանրապես ներկայիս ՍԴ կազմից ազատվելու և Նիկոլ Փաշինյանին կամակատար ՍԴ ձևավորելու իշխանության նկրտումները նոր,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ոստիկանությունում ծաղկի շուկայի աշխատակիցներին խոշտանգելու փաստը բժիշկները հաստատել են. «Հրապարակ»
Ոստիկանության 6-րդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայում երեկ էլ է շարունակել նախօրեին սկսած...
Աղբյուր` Panorama.am
09:53
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրել է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, շարունակում է ձախողվել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու. «Հրապարակ»
Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում...
Աղբյուր` Panorama.am
09:51
Վալերի Օսիպյանը պատրաստվում է լքել Հայաստանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վ. Օսիպյանը  պատրաստվում է մեկնել Մոսկվա և ստանձնել իր հովանավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
09:40
Գյումրու տուն-ինտերնատը լուծարում են, իսկ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն չունի
Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, հացադուլ է սկսել:
Աղբյուր` Panorama.am
09:32
«Գրեմմիի» քառակի դափնեկիր Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest-ի մեկնարկը
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը Երևանում և Երևանի սահմաններից դուրս կանցկացվի ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Yerevan Jazz Fest 2019-ը: Փառատոնի...
Աղբյուր` Panorama.am
09:24
ԱԱԾ-ն՝ ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}