Իրավունք 17:54 17/06/2019 Հայաստան

Ուրիշի անվամբ վարկ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհուն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, օգտագործելով իր անձնական տվյալները, օնլայն եղանակով, իր անվամբ «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության հետ կնքել է վարկային պայմանագիր և ստացել 1.000.000 դրամ՝ պատճառվելով խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած անձը 20.04.2019թ. ծանուցում է ստացել, որ իր տվյալներով ձևակերպված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չի կատարել:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով  նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին:

Նախաքննությամբ  պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2018 թվականի դեկտեմբեր ամսին, ուրիշի տվյալներով գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ծանոթացել է Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակչի հետ, շփվել հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Այնուհետև, 2019 թվականի մարտի սկզբին մուտք է գործել «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության կայք և օնլայն եղանակով օգտագործելով նշված քաղաքացու մոր նույնականացման քարտի տվյալները, որոնք ուղարկել էր Երևանի՝ 1994թ. ծնված բնակիչը,  ստացել է վերջինիս մոր տվյալներով գրանցված բանկային քարտը: Նույն օրը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու նպատակով,  օնլայն եղանակով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, որից 950.000 ՀՀ դրամը փոխանցել է վերը նշված բանկային քարտին, ապա, Երևան քաղաքում գտնվող բանկոմատի միջոցով կանխիկացրել հափշտակված գումարը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս  նույն եղանակով հափշտակել է ևս 8 այլ անձանց անվամբ ստացված վարկերի արդյունքում գոյացած գումարները՝ ընդհանուր 7.395.733 ՀՀ դրամի չափով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 1992թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից  տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
ԱՄՆ դեսպանության սիրտը.եզրափակիչ ակորդ
Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, որպես կանանց դեմ բռնության վերացման ու գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի եզրափակիչ ակորդ, ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Չորս տարի ռուսական դրոշ չի բարձրացվի օլիմպիական խաղերում
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը երկուշաբթի օրը դադարեցրել է Ռուսաստանի մասնակցությունը համաշխարհային սպորտային միջոցառումներին,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
«Այսպիսով որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14֊ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին»։
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իրատես». Փաշինյանին տապալելու խորհրդարանական սցենարը
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմության պահվածքը բավական ուշագրավ տողատակեր ունի։ Նախ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Գնում ենք դեպի սահմանադրական փոփոխություննե՞ր
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Փաստ». Մարզպետը բացահայտ ակնարկել է, որ դժգոհ է քաղաքապետի աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս անդրադարձել ենք այն փաստին, որ ՀՀ իշխանությունները լուրջ ռազմավարություն են մշակել համայնքների...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:46
«168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին»
«168 Ժամ» թերթը գրում է. «2018թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Ռուստամ Բադասյանին տհաճ անակնկալ է մատուցել վրացի իր գործընկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Իրատես». Արման Բաբաջանյանն իշխանականների համար առաջին սպառնալիքն է
«Իրատես» թերթը գրում է. «ԼՀԿ խմբակցությունից «պոկված» Արման Բաբաջանյանի շուրջն այս օրերին ձևավորվող քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Շարժումը կդառնա կուսակցություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում «Հայ արարման հավաք» շարժման նախաձեռնողները պատրաստվում են շարժումը...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». ԱԱԾ նախկին պաշտոնյան բացահայտումներ է արել և պատրաստ է օժանդակել ներկայիս վարչապետին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունը դատաիրավական համակարգի, հատկապես ՍԴ-ի հետ կապված՝ փաստացի կանգնած է փակուղու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի
«Իրատես» թերթը գրում է. «Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում, և որ արտգործնախարարների...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Հանդես կգան միջանկյալ զեկույցով որպեսզի 6 ամսով երկարացնեն իրենց աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է միջանկյալ զեկույցով հանդես գալ և ներկայացնել անցած 6...
Աղբյուր` Panorama.am
09:26
ՃՏՊ Գրիգոր Լուսավորչի փողոցում. բախվել են մարդատար «ԳԱԶել»-ն ու «BMW X6»-ը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ «Արարատ»...
Աղբյուր` Panorama.am
09:24
ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը
Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը և...
Աղբյուր` Panorama.am
09:20
ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
09:00
Թուրքերը խիստ դժգոհ են, որ ավստրիացի գրողը ստացել է Նոբելյան մրցանակ
Թուրքիան դատապարտում է  Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Խանդկեին, ով Սերեբրենիցայի դեպքերը չի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ
Հայաստանի գենդերային անհավասարության համաթվով 162 երկրների թվում 57-րդն է
Աղբյուր` Panorama.am
20:30
Կազանի դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողների հաշվին արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ
Թիվ 19 էլիտար կազանյան գիմնաստիկայի դպրոցի  ուսուցիչները՝ աշակերտների  ծնողների հաշվին, արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը  տեղադրված է  Բրիտանիայի  Թրաֆալգարյան  հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}