Տնտեսություն 12:25 17/06/2019 Հայաստան

Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է. հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններին:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են հայտարարված ազգային տնտե-սության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:
Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ, ինչը արտահայտվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերը միավորելու և պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչև 115 մլն դրամի:

Վերոհիշյալի հետ մեկտեղ առաջարկվում են փոփոխություններ ուղղակի հարկերի դրույքաչափերի ուղղությամբ, որոնք ըստ մեզ մասնագիտորեն հիմնավորված չեն, հակասում են ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:

Ուղղակի հարկերի դրույքաչափերի կիրառման այսպիսի մեղմ քաղաքականությունը բնականաբար առաջացնում է ՀՀ պետական բյուջեի մեծ ծախս, ակնհայտորեն զգալիորեն նվազեցնելով դրա եկամուտները:

Ահա այդ ծախսը փակելու նպատակով էլ Նախագծերով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի արագացված փոփոխություններ՝ դրանց կտրուկ բարձրացման ուղղությամբ:
Այս պարագայում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից:

Այդ փոփոխությունները առաջին հերթին դրականորեն կազդեն բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, կառավարության անդամների, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների, ֆինանսա-վարկային ու բանկային համակարգի աշխատողների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված շուրջ 1700 անձանց վրա՝ մեծացնելով նրանց կողմից տնօրինվող եկամուտների չափը:

Մինչդեռ այդ փոփոխությունները, մեր գնահատմամբ կառաջացնի լուրջ գնաճային ճնշում՝ տարեկան 4-5 տոկոսի չափով, ինչի արդյունքում կնվազի առավել ցածր աշխատավարձ ստացողների, կենսաթոշակառուների, նպաստառուների վճարունակ լինելու պահանջարկը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի համախառն սպառման մակարդակը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ Նախագծերով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.

-կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը և բարձր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,

-սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանը,

-սոցիալական առումով դա կհանգեցնի նաև օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չեն պահանջվելու վճարել բարձր հարկեր,

-մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաև՝ համախառն սպառման, նվազեցմանը,

-մակրո մակարդակում դա կհանգեցնի նաև համախառն կուտակման մեծացմանը, և վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել և առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր և կհանգեցնի ֆինանսների արտահոսքի ՀՀ-ից,

-կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,

-կմեծանան արտագաղթի տեմպերը,

-կմարի տնտեսական ակտիվությունը,

-լուրջ վտանգներ կառաջանան երկրի պաշտպանունակության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հրամայականներում:

Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկում է.

-վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով  միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,

-անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները և դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել «չհարկվող շեմ»,

-ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող և շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,

-բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,

-բարձրացնել բնօգտագործման հարկի և բնապահպանական վճարի  դրույքաչափերը,

-դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,

-սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում և ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,

-սույն առաջարկներով պայմանավորված փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020թ. հունվարի 1-ից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Յակուտիայում ձյուն է տեղացել
Յակուտիայի Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում գիշերը ձյուն է տեղացել, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասել է + 9 աստիճանի։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը: Բետոնային հիմքով առևտրի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ջերմուկցիներին տեղեկացրել են՝ քննչական գործողություններին խորչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուլիսի 20-ին՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան...
Աղբյուր` Panorama.am
19:48
Պաշտոնական. Փյունիկի ֆուտբոլիստը տեղափոխվեց Սևան
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որի համաձայն երկարաձգվել են Հակոբ և Արամ Լոռեցյանների պայմանագրերը:  Տեղեկանում ենք նաև, որ...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է...
Աղբյուր` Panorama.am
19:41
ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Թուրքիան ամերիկյան կործանիչների փոխարեն այլընտրանքային տարբերակներ է փնտրում
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան այլընտրանքային տաբերակներ է ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանություն. Սևանում անտառամաքրման աշխատանքները թերի են կատարվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ինչպես դիմակայել +42 աստիճան շոգին
Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել
«Ես ընդհանրապես կհորդորեմ լրագրողական ողջ հանրությանը, մի փոքր զգույշ օգտագործեն «դատական իշխանության նկատմամաբ ճնշում»...
Աղբյուր` Panorama.am
19:04
Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է  գնահատում Իջևանում  տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների առաջին մասը,...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը
«Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ»...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Հաստատվել է ԲԽ-ի առաջին երկու տուրի խաղացանկը
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»
Միշել Լեգրանից ու Շառլ Ազնավուրից հետո այս անգամ արդեն Փարիզում հնչել է Արամ Խաչատրյան։ Հուլիսի 14-ին նշվող Ֆրանսիայի ազգային տոնի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ
«Ես կարող եմ երաշխավորել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դատավորների անկախությունը երաշխավորված լինի»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մակրոնը Մոսկվայում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանում արդեն գործում է հայ-իտալական մշակութային տարածաշրջանային կենտրոն
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման...
Աղբյուր` Panorama.am
17:48
Դավիթ Գրիգորյան. Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին
Ավարտվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հետ հանդիպումը։ Շենքից դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կալանք ամեն գնով
Արդեն մեր երազներն էլ քաղաքական։ Երազում տեսա, որ կառավարման ունակությունների միաժամանակյա թեստավորում են անցնում ՀՀ երկրորդ նախագահ պարոն...
Աղբյուր` Panorama.am
17:28
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատորներ Ռիկ Սկոտը և Թոդ Յանգը  սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի դեմ ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն Դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԲԴԽ-ից։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք
ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Չուրիկովան, որը մոսկովյան  «Ռուսական երգ» թատրոնում բեմադրության ժամանակ վնասվածք է ստացել,...
Աղբյուր` Panorama.am
16:51
ԵԼ. Արարատ-Արմենիայի առաջիկա հանդիպման տոմսերի գները նվազել են
Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: Խաղը տեղի է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Թուրքիայից վտարել են Քուրդիստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին
Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քուրդիստանից ժամանած զբոսաշրջիկների միջև։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում սենյակում ՀՔԾ քննիչները խուզարկություն են իրականացրել ու առգրավումներ արել, քիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}