Ադրբեջանում շուկայում հնչած կրակոցների հետևանքով զոհեր կան
Ադրբեջանի արևմուտքում գտնվող շուկայում կրակահերթի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում երկու երեխա, 8-ը վիրավորվել են։ Միջադեպի պատճառը եղել է ընտանիքների միջև թշնամությունը։ Այս մասին հաղորդում է Ria-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բեյուկ Կեսիկ գյուղի տարածքում, վերջերս ազատազրկումից արձակված տղամարդը կրակ է բացել շուկայում, որի արդյունքում տուժել է 8 մարդ, սպանվել են մայր և երկու երեխաներ, ինչպես նաև տեղի վաճառականը։
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Կատարվում է հետաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին