Մարության. Մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք
Երևանի ավագանին ընթացող արտահերթ նիստում քննարկում է քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս մասին երեք տարի խոսում են, ըստ էության, նույն հաստիաքացուցակն է՝ ավելացրած ՓԲԸ-ների փոփոխությունը, աղբահանության վճարման-գանձման փոփոխությունը:
«Երևի արդեն նշանակություն չունի հիմնավորել, որ ուռճացված հաստիքացուցակ է, նույն բանն է, ինչ նախկինում, չհաշված, որ թվաքանակի առումով գոնե աշխատակազմի մասով մեկնարկային թիվը 1998-ը դարձել է 2132 ու կես:
Հիմա նույն նախագիծն է, հանած աշխատավարձային ֆոնդը: Ես, իհսրկե, հասկանում եմ, որ կողմ պետք է քվեարկեք, և անցնի այս նախագիծը, բայց օպտիմալացումը կառավարությունում գնում է մի ուղղության վրա, այստեղ մի ուղղության վրա, և մենք, փաստորեն, այն հաստիքացուցակը, ինչ-որ ունեինք նախկինում, համարում էինք օպտիմալ։ Փաստորեն կառավարման այլ տեսլական չունենք։ Այսինքն, մի մեղադրանք է մնում նախկիններին՝ կոռումպացված էին ու վե՞րջ: Այսինքն արդյունքավետ էին կառավարում, ամեն ինչ լավ հաշվարկել էին, միայն կոռումպացվա՞ծ էին: Մենք շատ ենք խոսել հաստիքացուցակների ուռճացման մասին: Նույնիսկ նախորդ շրջափուլի ավարտին կար որոշակի համաձայնություն՝ սկսել օպտիմալացում վարչական շրջանների եկամուտների հաշվառման հավաքագրման բաժիններից»,- իր ելույթում ասաց Դ. Խաժակյանը։
Նա նշեց, որ քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, իրենք ասում էին՝ 4, 4 օգնական էին առաջարկում, ասում էին՝ 2 օգնականը բավարար է, համեմատում էին պետական տարբեր մարմինների հետ:
«Մեր տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19,5 աշխատակից եք բերել տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն: Ադեկվա՞տ է մեր քաղաքի համար։ Ես կարծում եմ, ոչ, հիմնավո՞ր է, իհարկե, ոչ։ Ասում եք ծանրաբեռնվածությունն է մեծացել։ Իմ իմացած ամենածանրաբեռնված վարչություններից մեկը ճարտարապետական բլոկն է, որտեղ շինթույլտվությունները սահմանված ժամեկտներից տասնյակ օրեր ուշանում են, բայց այնտեղ ավելացել է 0 հաստիք: Շատ ու շատ վարչություններում մեծացումներ են տեղի ունեցել։ Տրամաբանությունն ինչո՞մն է կայանում»,- ասաց «Լույս» դաշինքի ղեկավարը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքում նշեց, որ մարդկանց դիմումների ծավալները 3-4 անգամ ավելացել են։
«Արդյոք պետք է շատացել տարբեր վարչություններում հաստիքները։ Այո, շատ է պետք։ Բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որպեսզի չշատացենք։ Այո, ճարտարապետականում, իրավաբանական վարչություն, անշարժ գույքի վարչությունում պետք է բարձրացնենք»,- ասաց քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ