Մելիքգյուղի բնակիչների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց էին. Նրանց պահանջը գյուղի ճանապարհների վերանորոգումն է։
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ վատ ճանապարների պատճառով շատ ու շատ խնդիրների առաջ են կանգնում։
«Աշխատածը հիմնականում դրվում է մեքենաները սարքելու վրա, տաքսիները չեն մտնում գյուղ, բերքը հավաքում ենք, հետո իրացման խնդիր է առաջանում, քանի որ չենք կարողանում տանել, ոչ էլ գյուղ են գալիս վատ ճանապարհների պատճառով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նաև ասացին՝ արտակարգ պատահարների դեպքում համապատասխան ծառայությունները հազիվ 40-50 րոպեի ընթացքում են գյուղ հասնում։
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, որ պետք է նորոգեն, բայց մինչև հիմա ոչ մի նորություն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ