Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազար լիտր կոնյակ
Ֆրանսիայում խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է 250 հազար լիտր կոնյակ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի խաղողի այգիներից մեկում տեղակայված մառաններից մեկում։
«Հրդեհը բռնկվել է ֆոտոէլեկտրական վահանակների վրա, տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քմ մակերեսով ցախատան վրա»,- այս մասին ասել է Շարանտա դեպարտամենտի հրդեհափրկարարական ծառայության կապիտան Դեյվիդ Բարդենը:
Դեպքի վայրում աշխատել է 70 հրշեջ։ Աղետից խուսափելու համար հրշեջները ստիպված կտրել են տվյալ վայրում գտնվող 20 հազար վոլտ էլեկտրահաղորդալարը: Բարեբախտաբար, հրշեջերները կարողացել են փրկել հարևանությամբ գտնվող օղու և լիկյորի գործարանը, որտեղ եղել է մոտ 350 000 հազար լիտր կոնյակ:
Նշվում է նաև, որ տուժածներ չկան, եթե չհաշվեն մառանի սեփականատիրոջը, որը հրդեհի հետևանքով կորցրել է մեծ գումար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ