Զելենսկին պաշտոնական այցով Գերմանիայում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում, հայտնում է Regnum-ը։
Այսպիսով, Զելենսկին առաջին անգամ կհանդիպի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոբլեի, ապա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հաղորդվում է, որ հունիսի 18-ին Զելենսկին ու Մերկելը կքննարկեն Մինսկի համաձայնագրերը, Ուկրաինայի արևելյան հակամարտությունը և բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:
Նշենք, որ Զելենսկին նախօրեին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։