Իսրայելը բնակավայր է վերանվանել Թրամփի անունով
Թրամփ անունն այժմ կարելի է հանդիպել Գոլանի բարձունքների վրա գտնվող հրեական բնակավայրի հյուրանոցային շենքերի, գրասենյակների կամ գոլֆի հանգստյան գոտիների վրա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իսրայելի կառավարությունը վերանվանել է բնակավայրը «Թրամփ» ի պատիվ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսպիսով իր երախտագիտությունը հայտնելով ԱՄՆ-ի նախագահին Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու համար, որոնք Իսրայելը գրավել էր Սիրիայից 1967 թվականին:
Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն այսուհետ միշտ կլինեն Իսրայելի կազմում: Իսրայելի վարչակազմը հույս ունի, որ այս բնակավայրի վերանվանումը կհանգեցնի նոր զարգացումների Գոլանի բարձունքների շուրջ:
Նախագահ Թրամփը օրերս թվիթերյան գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել վարչապետ Նեթանյահուին և Իսրայելի պետությանը նման պատվի համար:
Սակայն ընդդիմադիր օրենսդիր Զվի Հաուսերը քննադատել է Թրամփի անունով բնակավայրի վերանվանումը՝ այն որակելով էժանագին քարոզչական քայլ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում