Իրավունք 13:49 18/06/2019 Հայաստան

Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ ասաց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:

«Դուք, ինձ թվում է, շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր պնդումը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն այն է, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա այս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Պարզ չէ, որ Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, ով էլ լինի, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - ասաց պատգամավորը:

Անդրադառնալով թեկնածուի այն դիտարկումներին, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում, նշեց. «Դուք ասում եք՝ մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, այդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները անտեսելու։ Եվ մի՞թե մյուս թեկնածուները, որ այստեղ չընտրվեցին, նրանց թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ։  Ես ակնկալում եմ, որ պետք է կարևորենք ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական որակները։ Շատ անհաջող սրամտություն արեցիք,  պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բա եթե այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում»։

Գևորգ Պետրոսյանը Գրիգորյանի ևս մեկ հայտարարություն հիշեցրեց, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ. «Վստահ եմ, որ կտաք այն պատասխանը, որ մինչ այս տվել եք, բայց դա ոչ մեկի կասկածը չի փարատել։ Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղված այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:29
Շենգավիթում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գերմանացի բժիշկները կարծում են, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն սկսվել է: Այս մասին հայտարարել է գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարբուրգեր Բունդ...
Աղբյուր` Panorama.am
12:12
«Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը
«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:04
Մարուքյան. Ջավադյանը խոստացել էր, որ «Հայինկասացիայի» ոչ մի աշխատող գործազուրկ չի մնա, մինչդեռ հակառակն է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըւ  «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի...
Աղբյուր` Panorama.am
11:57
Լուկաշենկոյի նախկին մրցակիցը նամակ է գրել 32 երկրների առաջնորդներին
Բելառուսի նախագահության նախկին հավակնորդ, Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոն նամակ է գրել 32 երկրների ղեկավարներին՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Le Monde. Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ուհան կուղարկվի ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն մասնագիտական խումբ
Կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակ ունեցող մասնագիտական խումբն ավարտել է իր առաքելությունը Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
04.08.2020. Կորոնավիրուսի վարակի 196 նոր դեպք և 6 մահ
Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ինչպե՞ս պետք է սննդակարգում ներառել ձմերուկն ու սեխը, որ առողջությունը չվնասվի
Ձմերուկը և սեխը պետք չէ ուտել մեծ քանակությամբ, քանի որ այդ մթերքները կարող են վնասակար լինել օրգանիզմի համար, գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի քաղաքապետարանում 266 հազար դրամի շոկոլադ և 359 հազարի՝ ընկուզեղեն են պլանավորել գնել
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետարանի կոմից գնման ենթակա շոկոլադի, սուրճի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Կոռուպցիայի գործով հետաքննվող Իսպանիայի նախկին թագավոր լքում է երկիրը
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը հետաքննվում է կոռուպցիայի մեղադրանքով, հայտարարել է, որ նա հեռանում է երկրից՝ իր որդուն՝  Ֆիլիպ...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀԲԸՄ-ի առաջարկությունները Հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշակել ու տարածել է առաջարկություններ Հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին։ Միության տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:07
«Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատը»  ահազանգում է՝ մոբիլիզացիա է անհրաժեշտ: «Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
10:52
Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան
Թուրքիայի հետ ախպերություն, քիրվայություն, հարևանություն անելու, խաղաղ երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով  տարածողներին ասելիք չկա,...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն այսուհետ հասանելի կլինի Netflix-ում
Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել: Դրա...
Աղբյուր` Panorama.am
10:36
ԱՄՆ-ն կկրճատի Աֆղանստանում ունեցած իր զորակազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կկրճատի ամերիկյան զորքերի քանակը Աֆղանստանում ՝ հասցնելով այն չորս հազարի,...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կորոնավիրուսի դեմ ոսկե բանալի կարող է և չհայտնաբերվել. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացնում է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկա պահին ընթացող...
Աղբյուր` Panorama.am
10:21
«Բարսելոնան» չի վաճառել Տրինկանին Պրեմիեր լիգայի ակումբին
Կատալոնական «Բարսելոնան» չի վաճառել հարձակվող Ֆրանցիսկո Տրինկանին անգլիական Պրեմիեր լիգայի (Պրեմիեր լիգա) թիմին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:11
Երևանում ու Կոտայքում բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Չափորոշիչներում նշված վերջնարդյունքները իրականում անիրագործելի են». Լիլիթ Հովհաննիսյան
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է պատմության չափորոշիչները...
Աղբյուր` Panorama.am
10:03
Հովհաննես Քոչարյան. Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձը ոգևորող չէ
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի համոզմամբ, միայն քաղաքական կամքը նման հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ռեֆորմի համար բավարար...
Աղբյուր` Panorama.am
09:54
Տիգրան Աբրահամյան. Ցանկացած ինքնաթիռի օդ բարձրանալը ֆիքսվում է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ ...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորով, որը մեծ ծախսեր է ենթադրում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է, ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը չի ընդառաջել ռեստորանային բիզնեսին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երևանի քաղաքապետարանը...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում և շարունակական է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ռուսաստանը բանակցում է Բրազիլիայում և Հնդկաստանում COVID-19 պատվաստանյութի արտադրության շուրջ
Ռուսաստանը բանակցություններ է վարում Բրազիլիայում և Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}