Իրավունք 11:49 18/06/2019 Հայաստան

Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ

«Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում»,- այս մասին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ինքն ընկերներ ունի տարբեր քաղաքական կուսակցություններում, տարբեր քաղաքական խմբավորումներում, հոսանքներում և ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ։

«Չէի կարող չունենալ, քանի որ իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը և իմ ծառայությունների հասցեատերը մեծամասամբ եղել են մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ իրադարձությունների կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։

Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել և այդ հիմքը ամենևին էլ կուսակցական չի եղել, այն ընդհանուր նպատակի, ժողովրդավարական երկիր ունենալու շուրջ է եղել։ Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, թե չէ, դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,- ասաց Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ թեկնածուին խնդրեց պարզաբանել մինչ այս հնչեցրած իր այն դրույթը, թե Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է։

«Եթե այդպես է, ապա այդ դեպքում ինչպես եք պատկերացնում ՍԴ դատավորի որոշման առերևույթ և փաստացի անկողմնակալ լինելը»,- հարցրեց պատգմավորը։

Ի պատասխան նա ասաց, որ այդ գնահատականը հնչեցրել է՝ դատելով դատարանի գործունեության հետևանքների քաղաքական լինելուց։

«Սրանով ամենևին չեմ ասում, որ ՍԴ-ում դատավորները քաղաքականությամբ են զբաղվելու, կամ կուսակցական քաղաքական մարմին է ՍԴ-ն, որևէ դեպքում ոչ։ Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ այդ բառի ամենաառանցքային իմաստը, հանրային հարցերի կառավարման։ Եթե դուք նայեք, Հայաստանում չկա ավելի քաղաքական մարմին այդ իմաստով, քան ՍԴ-ն, ի վերջո ՍԴ-ն այն վերջին հաստատողն է, թե ում է վստահել ժողովուրդն իշխանություն»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հետարքրքվեց. «Ձեր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ նշել ոք՝ իրավապահ համակարգը դեռևս չի դրսևորում անհրաժեշտ կենսունակություն, որպեսզի հարմարվի նոր իրողություններին, նշել եք նաև, որ Ձեր սուբյեկտիվ կարծիքով ՀՀ համար առավել հարմար կառավարման ձևը նախագահականն է։ Հիմա Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում այս Սահմանադրությամբ և այս համակարգում։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ տեսնում եք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն»։

Նա պատասխանեց, որ բազմիցս նման քննադատություններ հնչեցրել է. «Իրավապահ համակարգի համակարգի հապաղումն իրեն ռեֆորմի ենթարկելու կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կուզեի, որ բոլորս համաձայնվեինք, որ այն Սահամանդրությունը, որ մենք ունենք այսօր՝ 2015 թվականի հանրաքվեով, այն ձևով, ինչով որ այն ընդունվել է, միշտ մեզ մոտ բացասական ասոցիացիաներ է առաջացնում։ Կներեք շատ կոպիտ արտահայտության համար, դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է, մենք բոլորս սիրում ենք նրան, բայց միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը։ Սա պիտի հարթվի, սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»։

Նա հավելեց, որ իր նախընտրած մոդելը նախագահականն է, բայց չի պնդում, որ անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխի կարգը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:21
Երեք տասնամյակ նկուղում ապրող ընտանիքը նոր տուն ունի
Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում
Աղբյուր` Panorama.am
12:12
Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարինե Լը...
Աղբյուր` Panorama.am
12:07
Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ սելֆի անելու արգելքի համար
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա,ով նրան թույլ չի տվել լուսանկարվել գոնդոլայի վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:59
Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
Այսօր ժամը 13:00-ին կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Աղբյուր` Panorama.am
11:58
Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:54
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը. տասնյակի բախումը
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին: Միայն 10 թեկնածուներ էին համապատասխանում առաջադրված պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
11:43
Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում
Ռոստովում օրեր առաջ բացվել է հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղը։ Սարյանը ծնվել է Ռուսաստանում՝ Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները
Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ)  պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
«Ներիշխանական որոշակի պրոցեսներ ենք տեսնում, իսկ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին այս...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար
Ռումինիայի խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը (CNСD) տուգանել է լրագրող Ռադու  Բանչուին  ավելի քան 1800 դոլարով` ամերիկացի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական...
Աղբյուր` Panorama.am
11:05
Նովոսիբիրսկի՝ վտանգավոր վիրուսներ պարունակող լաբորատորիայում պայթյուն է տեղի ունեցել
Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնում, որտեղ պահվում են վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են ջրծաղիկը և էբոլան, երկուշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու իրական օրինակ է. Արման Թաթոյան
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
10:51
Իդլիբ, ամերիկյան ուժեր, տարածքային ամբողջականություն.Պուտինի, Էրդողանի և Ռուհանիի բանակցությունների արդյունքները
Սեպտեմբերի 16-ին Անկարայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի միջև տեղի ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
Փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը, որում պատկերված են բրիտանական խորհրդարանի անդամները` «Այլասերված խորհրդարան», հնարավոր է դառնա...
Աղբյուր` Panorama.am
10:31
Աբուլ և Շահոր ամրոցները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Հնագիտական հետազոտություններ են սկսվել են Աբուլ և Շաորի ամրոցների մոտակայքում, որոնք իրականացվում են Վրաստանի մշակութային ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները կիրագործվեն 2020թ-ի առաջին կիսամյակից
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Փոխվարչապետի գրասենյակից...
Աղբյուր` Panorama.am
10:18
Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից. Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ գրառում է կատարել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:13
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ևՄաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ...
Աղբյուր` Panorama.am
10:07
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Այսօր առավոտյան Իսրայելում բացվել են ընտրական տեղամասերը և անցկացվում են երկրի պատմության մեջ Քնեսեթի առաջին կրկնակի ընտրությունները։ Ապրիլին...
Աղբյուր` Panorama.am
10:04
Վարչապետի որդին գտնվում է հերթական արձակուրդում. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի վարչապետ մամուլի  քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի որդին գտնվում է հերթական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Հրապարակ». Պաշտոնանկությունների շքերթ է մեկնարկելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, իսկ կլինե՞ն արդյոք բանակցություններ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին:...
Աղբյուր` Panorama.am
09:56
«168 Ժամ». Ո՞վ է հաջորդը
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժամանակ». Առաջիկայում կարող է կալանավորվել Գագիկ Բեգլարյանը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կարող է կալանավորվել Երևանի նախկին քաղաքապետ,...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Իրատես». Փաշինյանը ե՞րբ կցրի խորհրդարանը
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք,...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժամանակ». Աշխատանքից կազատվի՞ Արթուր Վանեցյանի մայրը
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Որ բոլորի հարցերը լուծում եմ, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}