Այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի. ՍԴ անդամի թեկնածու
Խորհրդարանում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմելով թեկնածու Վահե Գրիգորյանին ասաց, որ ուսումնասիրել է նրա կենսագրությունը և պարզել, որ 1997-ից աշխատել է Արցախի զինվորական դատախազությունում՝ որպես հատուկ բաժնի պետի օգնական, քննիչ, այնուհետև դատախազի օգնական։
«Բայց նույն կենսագրականում գրված է, որ 1997-99 թթ-ը զորակոչվել է զինվորական ծառայության։ Ինչքանո՞վ էր այս երկուսը համատեղելի և առհասարակ, 99-ին առանց որևէ կոռուպցիոն սխեմայի կամ միջամտության հնարավո՞ր էր սա։ Ճիշտն ասած մի քիչ էլ հեռու գնացի ու հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99թ-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակը և Ձեր անունից երկու համար վերև գրված է եղել Միշա Գրիգորյան անունը, որը կարծեմ Ձեր հայրն է։ Արդյոք ձեր հայրը օգնե՞լ է ձեր բացառիկ ձեռքբերումների համար»,- հարցրեց պատգամավորը:
Թեկնածուն պատասխանեց. «Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, որովհետև առաջին հերթին իմ հայրն է, ինքն է ինձ դաստիարակել, իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս էլ՝ հաշվապահ, սովորական ծառայող է։ Իմ մասնագիտական հաջողությունները ձեռք եմ բերել իմ վաստակով և աշխատանքով, բայց ես դրանց համար ամբողջությամբ պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո՝ մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի»,-ասաց նա։
Անդրադառնալով զինվորական ծառայության ընթացքում դատախազության բարձրաստիճան սպա լինելուն, նա ասաց, որ դա եղել է հենց իր զինվորական ծառայությունը։
«97 թվականին, երբ մենք ավարտել ենք ԵՊՀ-ն, մեր ֆակուլտետից առաջին զորակոչն է եղել, որ սպաներ չենք եղել, շարքային ենք զորակոչվել բանակ։ Մեր կուրսի ութ հոգու մեր ընտրությամբ ուղարկել են ԼՂՀ ծառայության, որտեղ Մատաղիսում ծառայությունից երկար ժամանակ հետո Սամվել Բաբայանի հրամանով իրավաբանական բարձրագույն կրթություն ստացածներին, առանց մեր կամքը հարցնելու, նշանակել են դատախազությունում ծառայության, որից հետո բավականին բարձր պաշտոն եմ ստացել: Բայց ես ինքս հոժարակամ դադարեցրել եմ դատախազությունում ծառայությունը, քանի որ դատախազությունում ծառայելն ընդհանրապես չի եղել իմ նպատակների մեջ»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ զինվորական ծառայության ժամկետը լրանալուց հետո զեկուցագիր է գրել և դուրս եկել։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն ազատ կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան
- Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- «Հրապարակ». Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը թեժ է եղել
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
- Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը
- Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
- Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանին որակում էր որպես ոչ լեգիտիմ նախագահ. Իվետա Տոնոյան
- Վահե Գրիգորյան. Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթն իմ դեմ
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին