Երկրներ, որոնք չունեն զինված ուժեր
Դոմինիկա
Կարիբյան ազգը վերացրեց իր բանակը 1981թ․-ին և այժմ նրա պաշտպանությունն իրականացնում են Դոմինիկայի ոստիկանությունը, որը ներառում է նաև ափային հսկողությունը։
Մոնակո
Այս փոքրիկ պետությունը 17-րդ դարից ի վեր բանակ չունի։ Չնայած Ֆրանսիան իրականացնում է Մոնակոյի պաշտպանությունը, երկիրն ունի երկու փոքր զորամաս՝ մեկը, որ պաշտպանում է արքայական ընտանիքին, իսկ մյուսը՝ իր քաղաքացիներին։
Լիխտենշտեյն
Այս փոքր եվրոպական պետությունը 1868-ին վերացրեց իր բանակը՝ պահպանման մեծ ծախսերի պատճառով: Այնուամենայնիվ, պատերազմի իրավիճակում այն բանակ ձևավորելու կարողություն ունի, սցենար, որը երբեք չի առաջացել: Լիխտենշտեյնի ազգային ոստիկանությունը ներքին անվտանգությունն է ապահովում, մինչդեռ երկիրը պաշտպանում է հարևան պետությունների հետ սերտ կապեր ունի պաշտպանության ոլորտում:
Անդորրա
Անդորրան չունի բանակը, սակայն այն Իսպանիայի ու Ֆրանսիայի հետ պաշտպանական պայմանագրեր ունի: Երկրի փոքրիկ կամավորական բանակը զուտ արարողակարգային գործունեություն է իրականացնում։
Բանակ չունեն նաև Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Գրենադան, Իսլանդիան, Կիրիբատին, Մարշալյան կղզիները, Մավրիկիոսը, Նաուրուն, Պալաուն, Սենթ Լյուսիա կղզային պետությունը, Սենթ Վինսենթ և Գրենադինները՝ Կարիբյան ծովում, Սամոան՝ Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան Կղզիները, Տուվալուն, Վանուատուն։