Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին
«Պահենք Ամերիկան հզոր»․ այս կարգախոսով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում իր ընտրարշավը, որը նրա առաջին նախագահության կարգախոսի՝ «Դարձնենք Ամերիկան հզոր կրկին», շարունակությունն է։ Այս մասին գրում է euronews-ը։
Թրամփի 20 հազար համախոհները Ֆլորիդայի Օռլանդո մարզադաշտում երկար ժափերով ողջունեցին նրան՝ բացականչելով «Եվս 4 տարի»:
«Ուղիղ 4 տարի առաջ ես հայտարարեցի, որ ես սկսում եմ Միացյալ Նահանգների նախագահության քարոզարշավը։ Շարունակությունը դարձավ մեծ, քաղաքական արշավ։ Տեղի ունեցածը վերածվեց մեծ քաղաքական շարժման՝ շնորհիվ Ձեզ։ Մեծ ձեռքբերում»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Որպես նախագահի թեկնածում իր առաջին հանրահավաքին նախագահ Թրամփն անդրադարձել է կեղծ լուրերին, հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությանը, աշխատատեղերի ստեղծմանը, անօրինական ներգաղթին: Նա դեմոկրատ մրցակիցներին մեղադրել է «ամերիկյան երազանքը ոչնչացնելու մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները