Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը վրդոովվեց
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վրդովվեցրեց լրագրողի հարցը, երբ վերջինս հետաքրքրվեց՝ թե մտավախություն չունի, որ Քննչական կոմիտե հարցաքննության չգնալու համար իրեն կձերբակալի:
«Դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի ինչ ես խոսում, թեման փակեցինք»,- արձագանքեց Ծառուկյանը:
Լրագրողը պատգամավորին հորդորեց չվիրավորել, դա վայել չէ նրան, ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց, որ չի կարելի այդքան դատարկ հարցեր տալ:
Երբ լրագրողը նրան հիշեցրեց՝ Քննչական կոմիտեից են ասել, որ իրավունք ունեն նրան բերման ենթարկելու, պատգամավորը պատասխանեց. «Մամլո խոսնակն իրավունք չունի քննիչի տեղը խոսելու, ինչ պետք է մենք պատասխանել ենք: Հարգել ենք օրենքը, ինչ-որ պետք է ուղարկել ենք: Ինչ կա դատարկ ամեն օրը հավաքվելու, ռեալ բաներից խոսացեք»:
Դիտարկմանը, թե օրենքին ենթարկվելը դատարկ խոսակցությո՞ւն է, Գագիկ Ծառուկյանը վրդովված արձագանքեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի: Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Դուք ավելի լավ է գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Լարված եկել ես այստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ասի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել: Մենք այդ հարցը փակել ենք, սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն է եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ գործով զբաղվեք ժողովուրդ ջան»:
Այնուհետև նա նշեց, որ ինքը հարգում է օրենքը, և բոլորը պարտավոր են օրենքի առաջ. «Ծառուկյանի օբյեկտները առավոտից իրիկուն ստուգում են: Եթե դրա կարիքը լիներ, Ծառուկյանի անհրաժեշտությունը լիներ, մի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին արդեն տարել էին: Ինքըստինքյան շոու է սարքած, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի: Ես այսօր էլ եմ ասում, որ սարքած է:Եթե դա չբացահայտվեց, դա սարքած գործ է: Ուզեցել են ստվեր գցեն ընտրությունների վրա: Ոնց կարար ես պետք լինեի, անհրաժեշտ լինեի ու չգնայի, դուք ո՞նց եք դա պատկերացնում»:
Հարակից հրապարակումներ`
- Ծանուցագիրը չպետք է դնեի ռամկայի մեջ ու կախեի Այվազովսկու նկարի կողքին․Գագիկ Ծառուկյան
- Ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել. Ծառուկյան
- Մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չեմ ձեռնարկել. Ռոմանոս Պետրոսյան
- Աբովյանի պատճառները և հետևությունները
- Վարչապետը բացատրություններ է տալիս Աբովյանի ընտրությունների մասին
- Աբովյանում ՔՊԿ թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզել են
- Ծառուկյան. Մուտիլովկաներ մի արեք