Բոլոր խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն. Փաշինյան
«Վերջին շրջանում թե Թուրքիան, թե Ադրբեջանը միասին կամ առանձին բավական ավելացրել են իրենց զինավարժությունները, նաև հակահայկական հռետորաբանությունը»,- այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Հաշվի առնելով, որ բանակցություններին հայկական կողմը նոր ընկալում էր առաջարկել, ադրբեջանական կողմն ըստ երևույթի չընդունեց այն և գուցե հայկական կողմի թուլություն ընկալեց։ Ո՞ր փուլում են բանակցությունները գտնվում, և թեզերը, որոնք առաջ ենք բերում՝ բաց ու հստակ խոսակցություն տանելու, ինչպես նաև Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, ի՞նչ փուլում են»,- հարցրեց պատգամավորը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է և պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
«Բանակցությունների ընթացքում բոլոր խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն։ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման, չկա մի հանդիպում, որի ժամանակ չի քննարկվում և բարձրաձայնվում։ «Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին ԱԽ-ների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում, չի կարող բանակցային մի որևէ խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է։ Ինչ վերաբերում է, թե ի՞նչ փուլում է գտնվում Ղարաբաղյան հարցի կարգավորումը, ասացի, որ 25 տարի գտնվում է բանակցային փուլում»,- ասաց նա։
Պատգամավորն արձագանքեց. «Շատ դժվար է, գրեթե անհնար է լիարժեք համաձայնության գալ մի պետության հետ, որտեղ 30 տարի ի վեր ատելությունը դեպի հայեր ոնց որ կրոն լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Ջոն Բոլթոնին
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ