Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:42 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առիթով

«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաքելությամբ շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության կարևոր գրավական: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և հզոր ապագա»:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

12:14 Հայաստան
«Yerevan Food Fest`19» գաստրո փառատոնի վերջին օրը ՝ սեպտեմբերի 22-ին, բաց երկնքի տակ կանցկացվի Urban Street Food բացօթյա միջոցառումը

Ուտելիքը պատրաստելու են Երևանի ռեստորաններն ու սրճարանները` մրցակցելով միմյանց հետ: Հաղթողին սպասվում է հսկայական մրցանակ: Սկիզբը՝ 11։00- ին։

10:39 Հայաստան
Հայաստանի անկախության 28- ամյակն է

Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

10:17 Հայաստան
Քրեակատարողական ծառայությունում և հիմնարկներում նախատեսված են իրականացնել 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարը տվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը

Սեպտեմբերի 20-ին հիմնարկի վարչակազմի աջակցությամբ կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են դատապարտյալներ Շ. Հովհաննիսյանի, Հ. Սարգսյանի և Կ. Վարդանյանի ձեռքի աշխատանքները: Ցուցահադեսը մեկտեղում է տարբեր ոճեր: Արվեստի բազմաբնույթ միջոցներով հեղինակները փորձել են ոչ միայն նպատակային օգտագործել իրենց առօրյան, այլև հաղորդակից լինել գեղեցիկին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

19:16 Հայաստան
ԱԳ նախարար Մնացականյանը և Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Է. Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունն ընդգծել են փոխադարձ պատրաստակամություն՝

քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ: Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:20 Աշխարհում
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում

Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը, 
որին բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Ա. Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վ. Սիմոնյանը: Ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

15:05 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի նախագահությամբ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի,

դատավարության մասնակիցների իրավուքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև Դատախազության նոր կանոնադրության նախագծերը:
Աղբյուր՝ prosecutor.am

14:16 Հայաստան
Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում

ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}