Արարատ Միրզոյանը չի հասկանում քննադատությունը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Կառավարության վարած կադրային քաղաքականության վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։ Նշենք, որ այդ մասին 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լա՞վը չի,-չհասկացավ Միրզոյանը քննադատությունը,- Ես առաջարկում եմ, տիկնայք և պարոնայք, ավելի կոնկրետ ասել, քանի որ այսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը»։
Այնուհետև նա մատնացույց արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրանն Խաչատրյանին և հարցրեց. «Կարո՞ղ եք ասել՝ վատ քաղաքականությո՞ւն է: Մի հատ նայեք այդ մարդու կենսագրությունը»:
Իսկ հետո հեգնելով նշեց. «Պարոն Ջանջուղազյանին նայեք, հեչ պրոֆեսիոնալ չի՞»:
Ապա մատնացույց անելով մյուս նախարարներին՝ Արարատ Միրզոյանը կրկին հեգնանքով ավելացրեց. «Ձեր ասած հեղափոխականներին անդրադառնամ. Հակոբ Արշակյան, ոլորտի հետ կապ չունի ընդհանրապես, Արայիկ Հարությունյան, էս պատահական մարդիկ ո՞նց եկան ոլորտները ղեկավարելու: Իհարկե կադրային վատ քաղաքականություն է, որ ոչ մեկ 250 անշարժ գույք չունի իր և իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունում: Մեկ տարի է՝ պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 միլիոնն ի՞նչ է, որ չկա»:
Անդրադառնալով Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դեռ չնշանակված արդեն ասում են, որ վատ կադր է. «Մի ասուլիս չի տվել, բայց ասում եք՝ վատ կադրային քաղաքականություն է: Դե կտեսնեք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել»:
Այսպիսով՝ պիտի ամրագրել, որ ԱԺ նախագահի համար հաշվին միլիոններ չունենալը արդեն «լավ աշխատանքի» ցուցանիշ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները