Տնտեսություն 17:02 20/06/2019 Հայաստան

Նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթը: 

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ  2016 թվականին ընդունված և 2018 թվականից գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջարկվում է՝ նախ, ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, ապա՝  անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։

Անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարարական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։

Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները, օրինակ, լողավազանները, թենիսի կորտերը, շվաքարանները։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական և հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները և այլն։

Նախագծով սահմանում է 2021 թվականի հունվարի 1-ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Հաջորդելու են դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը և հարկման նպատակով իրականացված նոր  տարածագնահատման գոտիավորումը։ Ներկայումս գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են, տրվել նոր ձևաչափերով՝ կոորդինատներով և քարտեզներով։

«Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչները»,-ասաց  Սահրատ Պետրոսյանը։

Նորամուծություն է նաև հողամասի և բնարականի մեկ քառակուսի մետրի համար նոր բազային արժեքների հիման վրա հանրապետության ողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքներ ձևավորումը։ 

Չնայած վերը նշված կարգավորումների մի մասը կառավարությունը սահմանելու է օրենքի ընդունումից հետո, սակայն տարբեր ձևաչափերով արդեն իսկ քննարկվել են այդ բազային արժեքները։ Դրանց վերաբերյալ հանրության շրջանում հանդիպում են որոշակի մտահոգություններ, ուստի Կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330.000 դրամ և բնակարանի բազային 700.000 դրամ արժեքները վերաբերում են առաջին ամենաթանկ գոտուն:

«Օրինակ, բնակարանի համար սահմանված 700.000 դրամը վերաբերում է Երևանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական և որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի մեկ քառակուսի մետրին։ Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար և դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին»,- ասաց նա:  

Սահրատ Պետրոսյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ տվյալ նախագծի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում, այլ նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ,  պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնի սահմանումը։

Ինչ վերաբերում է դրույքաչափերի և չհարկվող շեմի վերջնական պատկերին, Կադաստրի ղեկավարն ասաց, որ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա իրականացվում է վերլուծական աշխատանք, և արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես։ 

Նման փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2002 թվականին, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել երեք տարին մեկ անգամ։ Նախատեսվում է տեղեկատվության հընթացս հավաքագրման գործընթացի կատարելագործում, որի արդյունքում ապագայում նոր գնահատումներն իրականացվելու են առանց պետական միջոցների հավելյալ նպատակային հատկացման՝ Կադաստրի կոմիտեի մարդկային ռեսուրսների ու ծրագրային ապահովման միջոցով։

Գույքային հարկերի համակարգի վերանայումն իրականացվելու է երկու փուլով, և սա առաջին՝ մեկնարկային, փուլն է:

«Ուստի, զանգվածային լրատվության միջոցներին և փորձագիտական շրջանակներին խնդրում ենք զերծ մնալ քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը: Դա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ»,- ասաց Սահրատ Պետրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաստաբան. Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ջերմաստիճանը նախ կնվազի, ապա՝ կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}