Հասարակություն 11:30 20/06/2019 Հայաստան

Աշխարհում տեղահանությունները գերազանցում են 70 միլիոնը

2018թ-ին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ հունիսի 19-ին լույս տեսած ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ միտումների տարեկան զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ գրեթե 70.8 միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված է: Համեմատության համար, այս թիվը երկու անգամ բարձր է, քան 20 տարի առաջ,  2.3 միլիոնով ավել է, քան մեկ տարի առաջ, և համապատասխանում է Թաիլանդի և Թուրքիայի բնակչության միջինին:

70.8 միլիոն թիվը զուսպ է, մասնավորապես այն պատճառով, որ Վենեսուելայի ճգնաժամը միայն մասամբ է արտացոլված այս թվի մեջ: Ընդհանուր առմամբ, ըստ ընդունող երկների ներկայացրած տվյալների, 4 միլիոն վենեսուելացի լքել է իրենց երկիրը՝ այսպիսով դարձնելով այս իրավիճակը աշխարհում վերջերս ի հայտ եկած և ամենամեծ տեղահանություններով ուղեկցվող ճգնաժամերից մեկը: Չնայած այս մարդկանց մեծամասնությունը փախստականներին բնորոշ միջազգային պաշտպանության կարիք ունի, այնուամենայնիվ առ այսօր միայն շուրջ կես միլիոնն է պաշտոնապես դիմել ապաստանի համար:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այս ցուցանիշներում, ևս մեկ անգամ հաստատում է պատերազմներից, հակամարտություններից և հետապնդումներից պաշտպանության կարիք ունեցող մարդկանց թվի աճի տևական միտումը: Մինչդեռ փախստականներին և միգրանտներին առնչվող բառապաշարը շատ հաճախ տարանջատական է, բայց միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում մեծահոգության և համերաշխության դրևորումների, հատկապես այն համայնքների կողմից, որոնք հյուրընկալում են մեծաթիվ փախստականների: Մենք նաև տեսնում ենք աննախադեպ ներգրավվածություն նոր դերակատարների կողմից, այդ թվում՝ զարգացման ոլորտի դերակատարների, մասնավոր բիզնեսի և անհատների, ինչը ոչ միայն արտացոլում է, այլ նաև փոխանցում Փախստականների գլոբալ համաձայնագրի ոգին։ Մենք պետք է հիմնվենք այս դրական օրինակների վրա և կրկնապատկենք մեր համերաշխությունը հազարավոր անմեղ մարդկանց հետ, ովքեր ստիպված են ամեն օր լքել իրենց տները»,-  ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին: 

Գլոբալ միտումների զեկույցում նշված 70.8 միլիոն թվի մեջ առկա է երեք հիմնական խումբ: Առաջին խումբը փախստականներն են, այիսնքն՝ մարդիկ, ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից՝ հակամարտությունների, պատերազմների կամ հետապնդումների պատճառով: 2018թ-ին ամբողջ աշխարհում փախստականների թիվը հասել է 25.9 միլիոնի՝ 500,000-ով ավել, քան 2017թ-ին: Այս ընդհանուր թվի մեջ մտնում են նաև 5.5 միլիոն պաղեստինցիներ, ովքեր գտնվում են Միավորված ազգերի կազմակերպության օգնության և աշխատանքների գործակալության հոգածության ներքո:

Երկրորդ խումբը ապաստան հայցողներն են՝ մարդիկ, ովքեր գտնվում են իրենց ծագման երկրից դուրս և ստանում են միջազգային պաշտպանություն՝ սպասելով փախստականի կարգավիճակ ստանալու իրենց դիմումի արդյունքին: 2018թ-ի վերջին ամբողջ աշխարհում հաշվվումէր 3.5 ապաստան հայցող:

Երրորդ և ամենամեծ խումբը, որի թիվը կազմում է 41.3 միլիոն, մարդիկ են, ովքեր տեղահանվել են իրենց սեփական երկրի ներսում. խումբ, որին անվանում են ներքին տեղահահնված անձինք կամ ՆՏԱ:

Տեղահանությունների ընդհանուր աճը շարունակում է գերազանցել տեղահանված մարդկանց համար լուծումներ գտնելու հնարավորությունների մակարդակը: Փախստականների պարագայում լավագույն լուծումը կամավոր, ապահով և արժանապատիվ պայմաններում տուն վերադառնալն է: Մյուս լուծումներն են ինտեգրումը հյուրընկալող համայնքում կամ վերաբնակեցումը երրորդ երկրում: Այնուամենայնիվ, 2018թ-ին վերաբնակեցվել է միայն 92,400 փախստական՝ վերաբնակեցման սպասող  մարդկանց 7 տոկոսից էլ քիչ: Մոտ 593,800 փախստական կարողացել է վերադառնալ տուն, մինչդեռ 62,600-ը հպատակագրվել են:

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:58
3D հետիոտնային անցում՝ Երևանում
«Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
«Մենք ապրել-մեռնելու պայքար ենք վարում, կյանքի կռիվ ենք տալիս»։
Աղբյուր` Panorama.am
13:43
«Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան». Արթուր Գրիգորյան
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված  Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կյանքից հեռացել է միջազգային մրցավար Արամ Իսկանդարյանը
62 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել միջազգային կարգի մրցավար Արամ Իսկասնդարյանը: Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
13:22
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը
Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը,...
Աղբյուր` Panorama.am
13:11
Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկո Մոգերինին նախօրեին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:01
Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր չէր ներկայացել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում...
Աղբյուր` Panorama.am
12:51
Նախարար. Հայաստանում չկա այնպիսի մի խնդիր, որը հատուկ է միայն հայ կանանց
«Բացի քննարկումներից, նաև պետք է քայլեր ձեռնարկել խնդիրների լուծման համար»,- Հայաստանի տարբեր բնակավայրերում կանանց հիմնախնդիրներին...
Աղբյուր` Panorama.am
12:47
ԳԹԿ փոխտնօրենն ամփոփեց քննությունները. Աբսուրդ է սա
Ընդունելության քննություններն ավարտված են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ հանդիպմանն...
Աղբյուր` Panorama.am
12:42
ԲԴԽ նիստ կհրավիրվի Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ ԲԴԽ անդամ Նախշուն...
Աղբյուր` Panorama.am
12:32
ՄԻՊ. Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու
2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզպետն ամաչում է, որ Բագրատյանը Հայաստանի վարչապետն է եղել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրապարակավ արձագանքել է իր նկատմամաբ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին հայտարարած ՀՀ նախկին...
Աղբյուր` Panorama.am
12:11
Վահագն Վարագյանը՝ ԿԳՆ պատասխանատուներին. Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական:
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը շարունակում է բարձրաձայնել իր նկատմամաբ իրականացվող ճնշումների ու...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՀՀ մարզերում ամենախոցելի իրավիճակում գտնվում են ամուսնալուծված կանայք
Քննարկվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կանանց հիմնախնդիրները
Աղբյուր` Panorama.am
11:56
Վենետիկյան սառնություն
Սովորաբար, անհետևանք չեն անցնում զգացմունքային պոռթկման ազդեցության տակ գործած չկշռադատված արարքները։ Օրինակ՝ Փաշինյան Նիկոլը դեռ բազում...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ֆեյսբուքում ծերացման վտանգը՝ ըստ Սամվել Մարտիրոսյանի
Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկվանից բազմաթիվ օգտատերեր FaceApp են փորձարկում, որի օգնությամբ ստանում են իրենց լուսանկարները ծեր տարիքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
11:34
ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Չեչնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շինության վրա: Այս մասին գրում է Gazeta-ն։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երկիր, որն ունի իր Վատիկանը․ բելգիական հեռուստաընկերությունը՝ Հայաստանի մասին
Բելգիական RTBF հանրային հեռուստաընկերությունն իր ծրագրերից մեկում՝ «Carte postale de l’Arménie avec Guillaume»...
Աղբյուր` Panorama.am
11:02
Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտվել է
ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու...
Աղբյուր` Panorama.am
10:51
«Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով
«Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Նման հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
10:42
ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով
Եվրամիությունը դադարեցնում է Թուրքիայի հետ երկխոսությունն ամենաբարձր մակարդակով և մի շարք սահմանափակումներ է սահմանում Անկարայի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Փաշինյան. Մայքլը ուզում էր պարզել՝ ես իրականության մեջ գոյություն ունե՞մ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է ամերիկահայ ընտանիքի հետ հանդիպման մասին։ «Երեկ ընդունել էի ԱՄՆ-ում բնակվող...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Հրապարակ». Եթե վերադասավորություններ կլինեն մյուս թիմում, ենթադրվում է՝ դա կլինի կառավարող խմբակցությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝  հարցրինք ԲՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, և ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ...
Աղբյուր` Panorama.am
10:24
«Փաստ». Սամվել Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են
«Փաստ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Հրապարակ». «ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի Արցախում էր։...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ժամանակ». Դավիթ Շահնարզարյանի այցը անմիջականորեն կապ ունի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Փաստ». ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ
«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարևորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Ժողովուրդ». «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին
13:47 15/07/2019

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}