ԱՅԼՄԱՄՈՒԼ 16:00 20/06/2019 Հայաստան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյան. Բախվում ենք իրավական նիհիլիզմի. News.am

NEWS.am-ը խոսել է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ:

Մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ երեկ Ձեր պաշտպանյալին թույլ չեն տվել մեկնել երկրից, դա ճի՞շտ է։

Այո, իրոք երեկ Արմեն Գևորգյանը, համաձայն  առաջին ատյանի դատարանի թույլտվության, պետք է 3 օրով մեկներ երկրից՝ պայմանավորված  աշխատանքային անհրաժեշտությամբ։ Սահմանային հսկողության կետում հայտարարվեց, որ համակարգում երկրից նրա ելքի համար արգելք կա դրված և տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ։

Ճ՞իշտ ենք հասկանում, որ տեղի է ունեցել այն, ինչ մի քանի օր առաջ Յուրի Խաչատուրովի հետ էր կատարվել։

Այո, դա այդպես է։

Այդ դեպքում ինչո՞ւ էիք ենթադրել, որ Արմեն Գևորգյանին թույլ կտան մեկնել երկրից։

Մենք այդպիսի եզրակացության էինք եկել՝ համարելով, որ Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցածը սխալմունք էր և այն կարող էր լուծված լինել։Այդ պատճառով, տոմսերը պատվիրվեցին միայն այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ստացանք դատարանի գրավոր թույլտվությունը, ինչպես նաև դիմեցինք ՄԻՊ-ի գրասենյակ, ոստիկանությանը և ԱԱԾ՝ հայտնելով դատարանի թույլտվության առկայության մասին և խնդրելով օժանդակություն ցուցաբերել։ ՄԻՊ գրասենյակից մեզ խոստացան անհրաժեշտության դեպքում  օժանդակություն ցուցաբերել։ Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դատարանի դիրքորոշումը նշանակություն չունի նրանց համար,  ովքեր պետք է այն իրականացնեն։

Ինչո՞ւ և ո՞ւր էր պատրաստվում մեկնել Արմեն Գևորգյանը և ինչո՞ւ հենց հիմա։

Արմեն Գևորգյանը  պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնության՝ Նիժնի Նովգորոդ, որտեղ գտնվում են կազմակերպություններ, որոնք մտնում են այն ընկերության կազմի մեջ, որի վարչության  նախագահը հանդիսանում է ինքը։ Այնտեղ պետք է տեղի ունենային աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կապված կազմակերպության գործունեության և զարգացման ծրագրերի հետ՝ այդ թվում Հայաստանի մասով։ Մանրամասներին չեմ տիրապետում, սակայն իմ իմացած տեղեկություններով խոսքը նաև  պետությանը վերաբերող  ծրագրերի մասին է:

Խաչատուրովի պարագայում ոստիկանության կողմից պարզաբանվեց, որ դատարանից ստացված թղթերը չեն համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքին։ Ձեր դեպքում նույն իրավիճա՞կն էր։

Արմեն Գևորգյանին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել: Եթե ՀՀ ոստիկանությունը տվյալ դեպքում գործել է նույն ոճով, այսինքն՝ Արմեն Գևորգյանի ելքը չի թույլատրել այն պատճառաբանությամբ, որ իբր առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի «որոշմամբ» ձևակերպված թույլտվություն, ապա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության այդ մեկնաբանությունը ուղղակի հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներին, որոնք համակարգային վերլուծության ենթարկելով նկատում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդության քննարկման և լուծման արդյունքում կայացվում է «որոշում» բացառապես միջնորդությունը մերժելու կամ դրա քննարկումը հետաձգելու դեպքում, իսկ միջնորդությունը բավարարելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենդրությամբ որոշում կայացնելու հայեցակարգ նախատեսված չէ: Ավելին՝ գործնականում, եթե որևէ կողմի ներկայացված միջնորդությունը քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատարանը գտնում են հիմնավոր և անհրաժեշտ են համարում այն բավարարել, ապա վերը նշված դատավարության հանրային սուբյեկտները ընդամենը գրությամբ հայտնում են միջնորդություն հարուցած անձին նրա խնդրանքը բավարարելու մասին առանց դրա վերաբերյալ որոշում կայացնելու:

Բացի այդ, պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ Դատարանի նույնաբովանդակ գրությամբ ՀՀ ոստիկանությունը երբևէ նման արհեստական խոչընդոտներ չի ստեղծել, ավելին՝ ի կատար է ածել դատարանների կարգադրությունները  անկախ փաստաթղթի անվան (ձևական) չափանիշներից: Հետևաբար, տարակուսելի է ՀՀ ոստիկանության նման պահանջը, որը որևէ կերպ չի բխում օրենքից և մեր համար ակնհայտ է, որ հետապնդման նման դրսևորումը ուղղված է հատուկ այս գործով մեղադրյալներին:

Ի վերջո, եթե ՀՀ ոստիկանությունը ուշադիր ուսումնասիրի դատարանի գրության բովանդակությունը, ապա կհամոզվի, որ այդտեղ արտահայտված է վարույթն իրականացնող մարմնի կամքը, ինչը բովանդակային առումով իր մեջ պարունակում է որոշում Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելու թույլտվության մասին, հետևաբար նշված փաստաթղթի ձևական կողմը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող:

Ցանկանում եմ արձանագրել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ գործողությունների արդյունքում խախտվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը և մենք օրենքով սահմանված կարգով դիմելու ենք  քայլերի, որպեսզի հետայսու բացառվի նման անօրինական գործելաոճը:

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել և ի՞նչ եք պատրաստվում անել՝ կապված ձեր պաշտպանյալի մեկնումը արգելելու հետ՝ չնայած դատարանի թույլտվությանը։

Մենք երեկ հանդիպել ենք մարդու իրավունքների պաշտպանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։Նա խոստացավ ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Մի բան է պարզ՝ դատարանի թույլտվությունը իրավապահ մարմինների համար փաստացի որևէ նշանակություն չունի։ Վերջիններս գործում են սեփական հայեցողությամբ և մեզ համար անհասկանալի իրավական տրամաբանությամբ։ Փաստորեն պետական մարմինները անօրինական ձևով սահմանափակել են  Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը։ Մենք դեռևս ոչ ՀՀ Ոստիկանությունից, ոչ ԱԱԾ-ից պատասխան չենք ստացել: Դրանք ունենալու պարագայում օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ենք, բացառված չէ նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմումի ներկայացումը:

Տեսեք, նույնիսկ ստեղծված իրավիճակում իմ պաշտպանյալը շարունակում է կատարել իր ծառայողական պարտավորությունները՝ երկրի համար իրականացնելով կարևոր ծրագրեր։ Ընդ որում նա եկամտահարկ է վճարում այն դեպքում, երբ արդեն 6 ամիս է չի կարող օգտվել սեփական աշխատավարձից։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 8-ին հաստատել է իմ պաշտպանյալի իրավունքների խախտումը, սակայն արդեն մեկ  ամսից ավել  է մենք չենք կարողանում փոխել այս իրավիճակը։

Փաստորեն ստացվում է այսպես. Մենք փորձում ենք մեր բոլոր հարցերը լուծել բացառապես իրավական դաշտում և օրինական մեխանիզմներով, սակայն բախվում ենք լիակատար իրավական անհեթեթության և նիհիլիզմի։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ, քան ուղղորդված վերաբերմունք որակել: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}