Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով
Թուրքական դատարանը ավելի քան 200 հոգու դատապարտել է ցմահ ազատազրկումների 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար: Եվրանյուզի հաղորդմամբ, 7 գեներալ ստացել է 114 ցմահ ժամկետ:
Նրանց թվում են այսպես կոչված աշխարհի խորհրդի՝ բարձրաստիճան զինվորականների խմբի անդամներ, որոնք ստորագրում էին դավադրության ծրագրերը և հեղաշրջման ընթացքում հրամաններ էին տալիս:
Նրանց թվում են ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը, բրիգադային գեներալ Հաքան Էվրիմը, նաև ժանդարմերիայի բրիգադներից մեկի նախկին հրամանատար Ալի Օսման Գյուրջանը: Գործով մյուս անցնողները ստացել են մեկական ցմահ ժամկետ, ոմանք խիստ բանտային ռեժիմով: 33 հոգի արդարացվել է:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունլիսի 15-ին հեղաշրջման փոձի ժամանակ զոհվել էր 250 մարդ, ավելի քան 2000 վիրավորվել։ Անկարան հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը։
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել
- Թուրքիան Բրազիլիայից պահանջում է արտահանձնել գյուլենական համայնքի անդամին
- Թրամփն Էրդողանին չի խոստացել արտահանձնել Գյուլենին
- Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ
- Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամին ԱՄՆ-ից տեղափոխլ են Թուրքիա
- Սպիտակ տունն ուսումնասիրում է Գյուլենի վտարման հնարավորությունը
- Փորձել են ներխուժել Ֆեթուլլահ Գյուլենի տուն
- Պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանն ավելի շատ բանտեր կկառուցի. NBC