Լոս Անջելեսում գողացել են Մերլին Մոնրոյի արձանիկը
Լոս Անջելեսում անհայտ անձիք գողացել են Մերլին Մոնրոյի արձանը։ Այն տեղադրված է եղել Փառքի ճեմուղում «Հոլիվուդի չորս տիկնայք» տաղավարի տանիքին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, բրոնզե արձանիկում Մոնրոն ներկայացված է իր ամենահայտնի դիրքով՝ քամուց բարձրացող կիսաշրջազգեստով։
«Մենք վկա ունենք, ով տեսել է, ինչպես է մեկը բարձրացել այդ օբյեկտի վրա և արձանիկը պոկել»,- լրագրողներին պատմել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը։
Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է մատնահետքեր։ Իրավապահները հույս ունեն առաջիկա օրերին գտնել հանցագործին և վերադարձնել Մերլին Մոնրոյի արձանիկն իր տեղը։