Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հունիսի 20-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Ա. և Ա. Թ.-ներին (2002 թ. և 2008 թ.) դուրս են բերել վերելակից:
ԱԻՆ-ի հայտնում են. որ հունիսի 21-ին, ժամը 03:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ.Թ.-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել վերելակից: