Քաղաքական 13:09 22/06/2019 Տարածաշրջան

Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները

Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաներին, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարվածության աճին չի հետևի ցամաքային ճանապարհի՝ Լարսի  անցակետի փակումը։

«Իհարկե դժվար է կանխատեսումներ անել, սակայն, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, նման քայլի գնալը կվնասի Հայաստանի տնտեսությանը։ Դա ոչ միայն անցանկալի է, այլև դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա հնարավոր փակման դեպքում»,-Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Ալիկ Էրոյանցը։

Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներին, կոչերին ի պատասխան Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցումը, ըստ վրացագետի, ուղերձ է Վրաստանին, որ Ռուսաստանը ևս չի հանդուրժելու և ազդելու է երկու երկրների միջև եղած հարաբերությունների վրա։

«Վերջին տարիներին  երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը  մեծացել էր, և վերջին տարիներին Վրաստան այցելող  ռուս զբոսաշրջիկները բավական մեծ թիվ են կազմել, գուցե այս տարի նրանք լինեին թվով առաջինը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը բացասաբար է ազդելու նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների վրա։

Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձևաչափը, ըստ վրացագետի, պետք է պահպանվի, իսկ կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն էլ ավելի վատ ու բարդ հետևանքներից խուփասելու համար։

«Վրաց հասարակության շրջանում բացասական տրամադրվածություն առկա է Մոսկվայի վարած քաղաքականության նկատմամբ։ Խորհրդարանում խոսնակի աթոռին ռուսաստանցի պատվիրակի նստելը և առիթ էր, և պատճառ։ Դժգոհությունն ընդդիմադիր գործիչների կողմից բավականին արդյունավետ օգտագործվեց։ Այս պահին շատ կարևոր է, թե ինչ քայլեր կիրականացնեն իշխանությունները, որպեսզի այս իրավիճակը հանդարտվի»,-ասաց Էրոյանցը։

Հիշեցնենք, որ հրաժարականի մասին հայտարարել  է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, նրանցից 70-ը ոստիկան են, ավելի քան 30-ը ԶԼՄ ներկայացուցիչներ։ Կան ձերբակալվածներ ու կալանավորվածներ։
Վրացագետն ընդգծում է, ինչքան լարվածությունը մեծանա, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու նաև Հայաստանի համար։

«Կարող ենք պատկերացնել ինչպես շատ արագ հանդարտվելու հնարավորություն, այնպես էլ առավել բացասականզարգացումներ։ Ինչպես գիտենք Սահակաշվիլին արտաքին աշխարհի օգնությամբ փորձում է իր ազդեցությունը տարածել, զարգացնել, արմատավորել  հակառուսական ու հակաիշխանական տրամադրությունները։ Նորից եմ կրկնում, իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասաց փորձագետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:00
Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախում կխստացվեն միջոցառումները
Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
Աղբյուր` Panorama.am
14:48
Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա...
Աղբյուր` Panorama.am
14:43
Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում
Այս պահին ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում «Դալմա մոլ»-ի տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
14:34
«Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
«Ոչ վարկային թալանին»։ Այս ու այլ պահանջներ էին բղավում Երևանի կենտրոնով՝ Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող բեռնատարում եղած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:24
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություն է տարածվել
Այսօր ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝  ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մյունխենի ավանդական մարաթոնը կանցկացվի նոր ձևաչափով
Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ղևոնդ Ալիշան-200
«Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:
Աղբյուր` Panorama.am
13:43
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Հարուցվել է վարչական վարույթ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը
Այն ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6611 դեպք
Ռուսաստանում մեկ օրական հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 611 դեպք, որի արդյունքում վարակների ընդհանուր թիվը դարձել է 687 862-ը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․ Մասնավորապես, 272-ը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանը Պարսից ծոցի ամբողջ երկայնքով «հրթիռային քաղաքներ» է ստեղծել․ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իշխանյան. Փաշինյանը գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}