Ախալքալակում բազմահարկ շենքից ընկած երեխային տեղափոխել են Երևան
Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից ընկած 7 տարեկան երեխային տեղափոխել են Երևան:
Jnews-ի փոխանցմամբ, երեխան միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ վերջինս Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երևան:
Ըստ աղբյուրի, երեխան վայր է ընկել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից, նա տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել:
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրվածք ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան