Սարկոզին «Կրքեր» վերնագրով գիրք է գրել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոր գիրք է գրել, որը պատմում է իր քաղաքական կարիերայի մասին՝ նախքան 2007 թվականին Ելիսեյան պալատ գալը «ՏԱՍՍ» գործակալությունը, Le Figaro-ին հղում անելով, գրում է, որ նախկին նախագահի հուշագրությունը Ֆրանսիայում վաճառքում կլինի հունիսի 27-ից:
350 էջանոց ինքնակենսագրական գիրքն ունի «Կրքեր» (Passions) վերնագիրը, մինչև վերջին պահը գաղտնի է պահվել։
Սարկոզիի շրջապատից նշել են, որ այն խիստ անձնական է: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ թեպետ նախկին նախագահը հուշագրությունը գրել է այս տարի, սակայն նման գաղափար է ունեցել երկար ժամանակ: Չի բացառվում, որ նա գրի նաև գրքի շարունակությունը, որը կառնչվի արդեն նախագահական տարիներին:
Աղբյուրը հայտնում է, որ գիրքը լույս է տեսնելու 200 հազար տպաքանակով: