Պաշտպանության նախարարն ընդունել է Զարեհ Սինանյանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր:
Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը:
Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել Զարեհ Սինանյանին համահայկական գաղափարների կյանքի կոչման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը. Զարեհ Սինանյան
- Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար