Աբովյանում երկուշաբթի ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 24-ին ժամը 00.00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ