Իվանիշվիլի․ 2020թ․-ի ընտրությունները կլինեն ամբողջովին համամասնական՝ զրո տոկոս անցողիկ շեմով
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020թ․-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական ցուցակներով ու զրո տոկոս անցողիկ շեմով, ինչը նշանակում է, որ ընտրություններին մասնակցած կուսակցությունները կստանան իրենց քվեների համաչափ մանդատներ։ Այս մասին գրում է վրացական civil կայքը։
Ներկայիս Սահմանադրությունը, որը ընդունվել է 2017 թ.-ի սեպտեմբերին հետագայում փոփոխվել է 2018 թվականին, նախատեսում է խառը ընտրակարգ մինչև 2024թ․-ը, իսկ 2024 թվականից երկիրը պետք է անցներ համամասնական ընտրակարգի՝ 5 տոկոսանոց շեմով:
Իվանիշվիլին հատուկ հայտարարությունն արեց հունիսի 24-ին՝ քաղաքական խորհրդի նիստից հետո:
Նշենք, որ սա վերջին օրերին Վրաստանում ցուցարարների 3 հիմնական պահանջներից 1-ն այն էր, որ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Բողոքարարները պահանջում են նաև երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն ու ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումը: