Քաղաքապետարանում տեղյակ են Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի մասին
Քիչ առաջ CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ այդյոք տեղյակ են նշված տարածքում ծառադատումներից։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ծառերը հատվում են իրենց թույլտվությամբ։
«Չոր ծառերի մասին է խոսքը, որոնցից մեկը գիշերվա ընթացքում այրվել է, առավոտյան այնտեղ մասնագետներ են եղել, փչակը մաքրել են, ու հարակից ևս երկու-երեք ծառը, որոնք ևս չորացած են, հատվում են, բնականաբար փոխարինվելու պայմանով։ Խոսքը կենսունակությունը կորցրած ծառերի մասին է»,- պարզաբանեցին վարչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները