ԱՅԼՄԱՄՈՒԼ 14:21 24/06/2019 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը

Հարց-Պարոն Աբրահամյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, արդյոք նախորդ շաբաթների զգալի լարվածությունը շարունակվում է:

Պատասխան-Վերջին օրերին լարվածությունը թուլացել է, որոշակի ակտիվություն են դրսեւորում անօդաչու թռչող սարքերը:

Հարց-Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Առհասարակ հայկական կողմին ի՞նչ են տալիս նման հանդիպումները՝ հաշվի առնելով, որ, կարծես թե, դրանցով սահմանային անդորր չի ապահովվում:

Պատասխան-Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման հիմքում առաջնագծում լարվածության նվազմանն ուղղված քայլերն էին: Մի կողմից՝ խնդիր կար լիցքաթափելու 2-3 շաբաթ տեւած լարված փուլը, մյուս կողմից՝ քննարկվել են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս առաջնագծում որոշակի կայունություն ապահովել առավել երկարաժամկետ կտրվածքով:

Միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ոչ միայն համեմատաբար կայունություն կապահովի, այլ նաեւ հնարավորություն կընձեռի վերադառնալու բանակցությունների օրակարգին:

Հանդիպումները տարբեր ֆորմատներով պետք է շարունակել, որովհետեւ դրանց դադարեցումը ուղիղ ճանապարհ կբացի ռազմական գործողությունների համար:

Հարց-Վաշինգտոնյան հանդիպումից հետո Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին անդրադառնում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես, հումանիտար ու անվտանգության միջոցառումներին: Միջնորդների բազմաթիվ կոչերից հետո, սակայն, 2016-ից այս կողմ սահմանային լարվածության աճը պարբերական բնույթ է կրում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում, որ համանախագահները պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ կոչերից անցնեն կոնկրետ կողմի վրա ճնշման մեխանիզմներ գործադրելուն:

Պատասխան-Այստեղ խնդիրն այդքան համանախագահների հետեւողականության մեջ չէ, որքան պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության: Ադրբեջանում համարում են, որ առաջնագծում իրավիճակի հանդարտեցումը նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հակասում է իրենց շահերին, եւ ամեն ինչ անում են, որպեսզի որոշակի պարբերականությամբ իրավիճակը սրեն:

Իհարկե, սա չի նշանակում, որ միջնորդ երկրները պետք է ձեռքները վեր դարձրացնեն, հակառակը, անհրաժեշտ է առավել ճկունություն դրսեւորել՝ ամեն կերպ Ադրբեջանին վերադարձնելու ռացիոնալ հարթություն: Ուղղակի, հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի վարքագիծը, միջնորդները դեռեւս զերծ են մնում կտրուկ քայլերից:

Հարց-Նախքան Վաշինգտոնի հանդիպումը՝ ըստ ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «միջազգային իրադրությունն իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել Ղարաբաղում», ապա ավելացրել էր, որ իր գլխավոր խնդիրն է կատարել Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները եւ բանակը պատերազմի նախապատրաստելը: Իսկապե՞ս միջազգային իրադրությունն է Բաքվին հետ պահում պատերազմ սկսելուց, թե՞ այլ դրդապատճառներ կան:

Պատասխան-Այս հայտարարությունը, կարծում եմ, խորը ենթաշերտեր ունի: Դեռեւս կանդրադառնամ դրանցից երկուսին: Չի բացառվում, որ այսպիսի մեկնաբանություններով Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանգստություն է փոխանցում հայ հանրությանը՝ իր հավանական հարձակումը հետագայում առավել անկանխատեսելի դարձնելու համար:

Մյուս կողմից, սա ազդակ է՝ ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում նախահարձակ կողմերը Հայաստանն ու Արցախն են, որովհետեւ իրենք «գործում են ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում»:

Կարծում եմ՝ երկու դեպքում էլ այս հայտարարությունն իրականում իր մեջ մեծ թվով ռիսկեր է պարունակում եւ ոչ մի կապ չունի Ադրբեջանի՝ խաղաղ բանակցություններին պատրաստ լինելու հետ:

Հարց-Վրաստանում վրաց-ռուսական լարվածությունից հետո Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ մեր հարեւանի եւ ռազմավարական դաշնակցի միջեւ սահմանի հավանական փակումն Ադրբեջանը կարող է օգտագործել նոր սադրանք հրահրելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան-Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են. ե՛ւ Վրաստանում, ե՛ւ նրա շուրջ տիրող իրավիճակի առավել սրումը կարող է նոր հարված հասցնել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Անվտանգային միջավայրին նաեւ այլ ռիսկեր են սպառնում, որոնց չեզոքացումը դեռեւս տեսանելի չէ, իսկ սրանք գործոններ են, որոնք միանշանակ բացասական ազդեցություն են թողնում ընդհանուր գործընթացների, այդ թվում՝ Արցախի շուրջ ընթացող պրոցեսների վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}