Քաղաքական 14:16 24/06/2019 Հայաստան

Մարուքյանի «սիրուն աղջիկն» ու ԱԺ-ն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել    «Քաղաքացիական ավիացիայի պետ, շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը» շատ արագ  միջոցներ ձեռնարկել Գյումրիի օդակայանն ակտիվացնելու համար։

Ազգային Ժողովում այսօր պատգամավորները կենտրոնացան ոչ թե բուն առաջարկի, այլ «սիրուն աղջիկ» արտահայտության վրա։

«Ազգային ժողովի պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն՝ հատկապես իրենց հանրային ելույթներում և հանրային վայրերում։ Ոչ քաղաքական, անհիմն և, ինչու ոչ, այդպիսի գռեհիկ ձևակերպումները հենց Ազգային ժողովում կստանան արժանի պատասխան։ Ես հուսով եմ, որ այդպիսի վարքագծից մեր գործընկերները այսուհետ կհրաժարվեն»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը  իրենց բակի բեսետկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է, և որ խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել կլասիկ և ոչ ռաբիզ պատգամավորի պես»,- ասաց նույն խմբակցությունից Արեն Մկրտչյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար էլ անհասկանալի է, թե ինչու իրենց քննադատելիս ընդդիմությունը կոռեկտ չէ։

«Պարտադի՞ր էր այդ քննադատության համար ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»: Եթե նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ»։ Եվ խնդրում եմ, տիկին Սամսոնյան, դրանից չնեղվեք»,-ասաց Գրիգորյանը։

Իշխանական պատգամավորներին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն այսօր նիստին չէր մասնակցում։

«Հիմա գոնե դուք կենտրոնանաք բուն առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա։ Նախ առաջինը չեմ հասկանում, թե ինչու եք մտոհոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, դա ձեր արտահայտությունն է։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու եք ոգևորվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ է։ Եկեք օբյեկտիվ լինենք, և հասկանանք, որ մինչև հիմա այդ սիրուն աղջիկը գործ չի արել ու որևէ արդյունք չի տվել»,-ասաց  Սամսոնյանը։

Նա նաև ասաց, նման ելույթներով իշխանության ներկայացուցիչները փորձում են թաքցնել իրենց անգործությունը, ինչի հետևանքով տրանզիտ չվերթներ իրականացնող կդառնա ոչ թե Գյումրու, այլ օրինակ Բաքվի կամ Անկարայի օդանավակայանը։

Նիստը վարող Ալեն Սիմոնյանը կոչ արեց չիջնել մյուսների մակարդակի, ասաց՝ Սամսոնյանին ամբիոնի մոտ հրավիրելիս իրեն իրավունք չի վերապահի ասել՝ սիրուն աղջիկ, քանի որ դա նրա միակ արժանիքը չէ։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը։

«Եկեք, հարգենք մեր ժողովրդին։ Ինչ է նշանակում սեփական դարդն ու ցավը գալ ու այստեղից հնչեցնել, սեփական սխալները այստեղ խմբագրել։ Մենք հիմնական օրենսդիր աշխատանքը թողել ենք, եկել ընկել ենք ՍԴ անդամ և դատավոր եզրույթներով։ Պարոն Բաղդասարյան, եթե այդ հարցը Ձեզ շատ է հետաքրքրում, երեկոները հրավիրեք մարդկանց ու քննարկումներ անցկացրեք»,-ասաց Պետրոսյանը՝ դիմելով «Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց, ՔԱԳՎ պետը Հայաստանում ամենաշատ  գործուղման մեկնած պաշտոնյաներից մեկն է։

«Բայց արդյունք մենք դեռևս չենք տեսել։ Քանի՞ նոր չվերթ է բացվել, քանի՞ նոր ավիաընկերություն է մուտք գործել Հայաստան, ազգային փոխադրող ստեղծվե՞լ է, թե՞ չի ստեղծվել, ի՞նչ հնարավորություններ են ստեղծվել փոքր օդանավակայանների՝ Գյումրիի, Կապանի համար, կա՞ն ծրագրեր, թե քննարկումներից  այն կողմ չեն անցել»,-ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանի հայտարարությանը, թե Մարուքյանը պետք է հիշի, որ պատգամավոր է, Սիմոնյանը պատասխանեց. «Պարոն Մարուքյանը հիշում է, որ ինքը պատգամավոր է, դուք հիշեք։ Եվ կարևորը, եթե սիրում եք կոչերով դիմել, դիմեք ձեր կառավարությանը, որպեսզի աշխատեն ու արդյունք ցույց տան։ Ու թողեք այդ ամբարտավան տոնը։ Շնորհակալություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները.Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Փլուզում Մեծարենցի փողոցում. տուժածներ չկան
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել...
Աղբյուր` Panorama.am
20:23
Խորհրդակցություն՝ մարզպետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն
Պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
20:14
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին ՝ քննարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բողոքարկումը
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սիրիայի հյուսիսի հայերը չեն ցանկանում գալ Հայաստան, դա մեր ամենամեծ ձախողոմն է. Սևակ Արծրունի
«Սուրիոյ հիւսիս-արևելեան շրջանին Թուրքիոյ ռազմական գործողութիւնները կրկին թէժ իրավիճակ ստեղծած են տարածաշրջանին մէջ: Հայաստանը, այլ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օրգանիզմը երիտասարդ պահող պարզ միջոցները
Իտալացի դիետոլոգները բացահայտել  են իրենց հայրենակիցների երկարակեցության գաղտնիքը։ Իտալիան կյանքի տևողության առաջատարներից է, այստեղ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Փորձում են խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Աշոտ ջան, միշտ հիշիր․ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում». աղբահանության հիմնարկի պետի ազատման մասին
Աշոտ Ասատրյանն ազատվել է  "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" հիմնարկի աղբահանության բաժնի պետի պաշտոնից: Այդ ասին նա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ քննարկումներ են ընթացել
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ)...
Աղբյուր` Panorama.am
19:23
Էլթոն Ջոն. Մայլ Ջեքսոնը «ամբողջովին խելագարվել էր» 2000-ականներից
Շուտով կթողարկվի հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան Էլթոն Ջոնի ինքնակեսնագրական գիքրը, որտեղ  նա պատմում է իր կյանքի,...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի (Խորհրդարանի) ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 19-ը իրենց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Թոմաս Բախը բարձրագույն պարգևի է արժանացել Հունաստանում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը պարգևատրվել է Հունաստանի բարձրագույն պարգև Ֆենիքսի շքանշանով: Բախը նման պատվի է արժանացել...
Աղբյուր` Panorama.am
18:59
Օրվա կադրը՝ «չաշխատած արարողակարգ»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր՝ ժնև մեկնելը կառավարական ինքնաթիռով։  «Հ.Գ. Իմ ընկերներին...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կկայանա ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ոստիկաններն ուժ են գործադրել Բարսելոնայի օդանավակայանը շրջափակող ցուցարարների դեմ
Այսօր իրավապահները ուժ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են շրջափակել Բարսելոնայի օդանավակայանը: Այս մասին գրում է vesti.ru-ն: ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կուբայից Հայաստան ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգնեդերների մասին լուրերը ԱՆ-ը չի հերքում
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ահազանգել էր՝ Կուբայից Հայաստան են եկել ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերներ։ «Քանի որ մենք...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր
Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գևորգ Գևորգյան. ՀՀ իշխանությունն իր վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի՝ մարտական կոչերով հանդես գալու համար
Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բնորոշում է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
Օրերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական...
Աղբյուր` Panorama.am
17:32
Այս տարվա 9 ամիսների ընթացքում մահացել է 39 զինծառայող
Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք:
Աղբյուր` Panorama.am
17:20
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել
«Էրեբունի» ԲԿ-ից հաստատեցին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը, ըստ որի մի քանի օր առաջ ծննդատանը ծնդդկան է մահացել։ Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Արևելագետ. Պատկերն ավելի վատ է, քան կարող էինք սպասել
Թուրքիայի հարձակումը սիրիական հյուսիսային շրջան, սիրիական հակամարտության շրջադարձային փուլերից մեկն է: «Թուրքական զինուժը ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից
Նոյեմբերի 11-ին Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Ընկերության տնօրինության տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տիգրան Խաչատրյանը կողմ է, որ հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները շարունակեն վճարվել եկամտահարկից
Կա տեսակետ, որ բնակարաների ձեռքբերման համար եկամտահարկից վճարելը պետք է լինի  սոցիալական նշանակության։ Լրագրողների հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին
10:49 10/10/2019

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}